Կապիտալի շրջապտույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կապիտալի շրջապտույտ, արդյունաբերական կապիտալի շարժում արտադրության և շրջանառության ոլորտներում, որի ընթացքում կապիտալը հաջորդաբար ընդունում է երեք ֆունկցիոնալ ձև (դրամական, արտադրողական, ապրանքային) և անցնում երեք փուլ։

Կապիտալի շրջապտույտի առաջին փուլում դրամական կապիտալը (Փ) Փոխարկվում է արտադրողականի, գնվում են ապրանքներ (Ա), արտադրամիջոցներ (Ամ) և աշխատուժ (Աշ), այսինքն՝ ձեռք են բերվում արժեքի և հավելյալ արժեքի արտադրության միջոցները։

Երկրորդ փուլում (արտադրամիջոցների և աշխատուժի արտադրողական սպառում՝ ... Արտ...) կապիտալն արտադրողականից փոխարկվում է ապրանքայինի (Ա'), իսկ երրորդում՝ ապրանքայինից դրամականի (Փ')։

Կապիտալի շրջապտույտը արտահայտվում է Ա՝ —Փ՝ բանաձևով։ Շրջապտույտի պարբերաբար կրկնությունը կապիտափ պտույտն է։ Կապիտալի շրջապտույտը նորմալ է ընթանում, եթե նրա փուլերն անարգել հաջորդափոխվում են։ Սակայն այդ անընդհատությունը մշտապես խախտվում է և ուղեկցվում ճգնաժամերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 258 CC-BY-SA-icon-80x15.png