Jump to content

Կանցերոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանցերոֆոբիա (լատին․՝ cancer և հունարեն՝ φόβος, «վախ»), ինչպես նաև կարցինոֆոբիա՝ իռացիոնալ վախ հիվանդանալ չարորակ նորագոյացություններով, նոզոֆոբիայի տարատեսակ (վախ հիվանդանալուց)։ Հանդիպում է նևրոզների, օբսեսիայի, փսիխաստենիայի, սևամաղձային նևրոզի դեպքում։

Կանցերոֆոբիան հաճախ առաջանում է փսիխոգեն։ Քաղցկեղի պատճառով հարազատի մահից հետո կամ հիվանդի ստուգման ընթացքում բժշկի անզգույշ խոսքը կարող է հիվանդի մոտ միտք առաջանալ, որ նա հիվանդ է քաղցկեղով։ Ցանկացած հիվանդության ախտանիշ, կանցերոֆոբիայով տառափողները մեկնաբանում են որպես ուռուցքի առաջացում, ինչը նրանց մոտ առաջացնում է խուճապ, իսկ քաղցկեղի մասի ցանկացած հիշատակություն հանգեցնում է տրամադրության անկման[1]։

Չարորակ ուռուցքների առկայությունը ստուգելու համար հետազոտությունների անցումը, որպես կանոն չի թեթևացնում կանցերոֆոբիան. հիվանդների մոտ հաճախ միտք է ծագում, որ բժիշկները ճիշտ ախտորոշումը չեն ասում, քանի որ նա բժշկի է դիմել շատ ուշ և այլևս հնարավոր չէ նրան օգնել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Канцерофобия // Психологическая энциклопедия.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]