Կալինինի փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալինինի փողոց (այլ կիրառումներ)
Կալինինի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 640 մետր |
Անվանվել է | Միխայիլ Կալինին |
Փոստային ինդեքս | 346358 |
Կալինինի փողոց (ռուս.՝ Улица Калинина), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է խորհրդային քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Իվանովիչ Կալինինի (1875-1946) պատվին։ Սկիզբ է առնում Սվերդլովի փողոցից և ավարտվում Կունդրյուչյա գետի մոտ։ Երկարությունը 640 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնի Սուլին քաղաքի Կալինինի փողոցը սկսվում է Սվերդլովի փողոցից, հատում է Շիրոկայա փողոցը և ավարտվում Կունդրյուչյա գետի մոտ։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 640 մետր է։ Փողոցում կա համարակալված 61 շինություն։
Կալինինի փողոցի փոստային դասիչն է՝ 346358։
Փողոցն անվանվել է խորհրդային քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Իվանովիչ Կալինինի (1875-1946) պատվին։ 1920 թվականի գարնանը Միխայիլ Կալինինն այցելել է Նովոչերկասկ ու Կրասնի Սուլին և կայարանամերձ հրապարակում ելույթ ունեցել բանվորների առջև՝ կոչ անելով պայքարել հակահեղափոխականների դեմ[1][2]։
Կրասնի Սուլինում պահպանվել է բանվորական ակումբի (նախկինում՝ Ժողովրդական տուն) այն շենքը, որտեղ 1920 թվականի մարտին Միխայիլ Իվանովիչ Կալինինը ելույթ է ունեցել գործարանի բանվորների և կարմիրբանակայինների առջև[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Калинина в Красном Сулине
- Подробная карта улица Калинина, город Красный Сулин со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- г. Красный Сулин, улица Калинина(չաշխատող հղում)