Կազուս ֆեդերիս (լատին․՝ casus foederis), իրադրություն, որի առաջացման դեպքում գործողության մեջ են դրվում պետությունների՝ դաշնակցային պայմանագրով փոխադարձ օգնություն ցույց տալու պարտավորությունները։ Միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունք։ Պետությունները կոլեկտիվ ինքնապաշտպանությունը կարող են իրագործել առանց նախնական համաձայնագրի կամ դաշնակցային հատուկ պայմանագրի հիման վրա, որը, այլ պարտավորությունների թվում, նախատեսում է նաև Կազուս Ֆեոդերիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 158)։