ԿՕՌ-500

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՕՌ-500
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակԲարձր ճշգրտության զենք, ավիացիոն ռումբ և guided bomb?

ԿՕՌ-500, խորհրդային ու ռուսական կառավարելի օդային ռումբերի դաս, որն ունի 500 մմ տրամաչափ։ Առաջին օրինակը սպառազինության մեջ է մտել 1975 թվականին։ Ռումբի կառավարելի տարբերակը մշակվել է անկառավարելի տարբերակի հետ միաժամանակ և թիրախին հասնում է ինքնակարգավորվող գլխիկի օգնությամբ։ Ավելի ուշ թողարկվել են ԿՕՌ-500 ռումբերի այլ տարատեսակներ, որոնք թիրախին հասնում են լազերային լուսավորության ու գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի միջոցով, ինչպես օրինակ ԿՕՌ-500Ս-ն է։

Ռումբի մարտագլխիկը կարող է բետոնավեր լինել՝ բետոնե ծածկերը քանդելու համար, ինչպես նաև ֆուգասային՝ անգամ թաքստոցներում գտնվող հետևակին ու տեխնիկային հարվածող ալիքով չեզոքացնելու համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարելի օդային ռումբերը (ԿՕՌ) գերճշգրիտ զինատեսակ են։ Ծրագրավորման հատկությունը, որով օժտված են այս ռումբերը, հնարավորություն է տալիս դրանք կրող ինքնաթիռներին ռումբերն արձակել առանց թշնամու տարածք մուտք գործելու։

ԿՕՌ-500Լ-ն ունի ինքնակարգավորվող լազերայի ֆլյուգերային գլխիկ և թիրախին է հասնում այն ցույց տվող լազերային համակարգի արտացոլված լուսարձակմամբ ու նախատեսված է վերգետնյա ու վերջրյա թիրախների լայն շրջանակ ոչնչացնելու համար։ Թիրախի վրա ռումբն արձակվում է լազերային թիրախացույց համակարգի արտացոլած լազերային լուսարձակմամբ։ Հարձակման լազերային համակարգը թույլ է տալիս խոցել շարժվող թիրախները և ինքնաթիռի վրա «թիրախը գրավելու» սարքավորումների առկայություն չի պահանջում։

ԿՕՌ-500ԿՐ-ն նախատեսված է վերգետնյա ու վերջրյա փոքրածավալ թիրախների խոցման համար, ինչպիսիք են՝ երկաթբետոնե թաքստոցները, թռիչքուղիները, երկաթուղային և մայրուղային կամուրջները, ռազմաարդյունաբերական օբյեկտներն ու նավերը։ Հագեցած է հեռուստակորելյացիոն ինքնակարգավորվող գլխիկով։ Թիրախի մասին տեղեկության մշակման կորելյացիոն ալգորիթմով այս գլխիկները հնարավորություն ունեն «հիշել» թիրախի գտնվելու վայրն ու ուղղորդել ռումբի թռիչքը մինչև թիրախին հանդիպելը, որով իրականացվում է «գցել-մոռանալ» սկզբունքը։ Այս գլխիկները թույլ են տալիս խոցել քողարկված թիրախները։ Դրանց թերությունն այն է, որ կախում ունեն եղանակային պայմաններից ու զգայուն են պատկերի արտացոլման նկատմամբ։

ԿՕՌ-500Ս ռումբը հագեցած է արբանյակային ուղեցույցի սարքավորումներով և պայթուցիկ մարտագլխիկով, կշռում է 195 կգ և նախատեսված է բոլոր տեսակի վերգետնյա ու վերջրյա թիրախների խոցման համար՝ ցանկացած եղանակի ու օրվա ցանկացած ժամի։ ԿՕՌ-500Ս-Է ռումբը խոցում է այն թիրախները, որոնց կոորդինատները նախօրոք են հայտնի կամ ստացվում են հարձակման նախապատրաստվելու ընթացքում։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԿՕՌ-500ԿՐ հեռուստակորելյացիոն ինքնակարգավորվող գլխիկով, ֆուգասաբետոնավեր մարտագլխիկով։
  • ԿՕՌ-500-ՕԴ հեռուստակորելյացիոն ինքնակարգավորվող գլխիկով, պայթուցիկ մարտագլխիկով։
  • ԿՕՌ-500-Լ լազերային ֆլյուգերային ինքնակարգավորվող գլխիկով, ֆուգասային մարտագլխիկով։
  • ԿՕՌ-500Ս ֆուգասային մարտագլխիկով։ Չնայած հաղորդմանն այն մասին, որ այս ռումբերից հրաժարվել են բարձր գնի պատճառով (արժփ 3 մլն․ ռուբլի[1]) դրանք բացակայում են սպառազինության մեջ, Սիրիային վերաբերող ՌԴ ՊՆ վիդեոարխիվում[2] և պաշտոնական հայտարարություններում կարելի է հանդիպել այս ռումբին[3][4]։

Տակտիկա-տեխնիկական բնութագրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 — ԿՕՌ-500ԿՐ ԿՕՌ-500-ՕԴ ԿՕՌ-500Ս ԿՕՌ-500Լ
Ռումբի զանգված, կգ 520 370 560[5] 534
Մարտագլխիկի զանգված, կգ 380 250 380 360
Պայթուցիկի զանգված, կգ 100 140 195[5] -
Մարտագլխիկի տեսակ Ֆուգասաբետոնավեր պայթուցիկ ֆուգասային ֆուգասային
Տրամագիծ, մմ 350 400
Հենման շրջանակ, մմ 750
Երկարություն 3050 3000 3050
Հավանական շեղում, մ 4-7 4-7 7-12 7-10
Նետման հեռավորություն, կմ ոչ պակաս, քան 2-9[6]

Մարտական կիրռություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայում Ռուսաստանի ռազմագործողության շրջանակներում 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Սիրիայում ոչնչացվել են 200 զինյալ և 2 հրամանատար[7]։

2015 թվականի հոկտեմբեր 13-ին Հալեպի շրջակայքում ՍՈՒ-24Մ ինքնաթիռներից արձակված ԿՕՌ-500 ռումբերով ոչնչացվել են «Իսլամական պետություն» խմբավորման դաշտային երկու շտաբներ։

2015 թվականի հոկտեմբերի 21-ին Սիրիայի Իդլիբ նահանգի Սարմին գյուղի տարածքում ՍՈՒ-34 ավիակործանիչից արձակված ԿՕՌ-500 ռումբերով ոչնչացվել է լքված կառույցներից մեկի գետնահարկն իր ողջ պարունակությամբ, որն օգտագործվելիս է եղել որպես զինյալների առաջնորդների հանդիպավայր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Минобороны отказалось от ГЛОНАСС-бомб - Известия
  2. Вежливые летчики: воздушная карусель над Сирией - YouTube
  3. «ВКС: В Сирии используются корректируемые с помощью ГЛОНАСС бомбы». www.vz.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. «Минобороны отчиталось о результатах авиаударов в Сирии за сутки». vz.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 Данные для экспортной модификации «КАБ-500С-Э»
  6. «Корректируемые авиационные бомбы (КАБ) - авиационные бомбы - военная авиация России». Авиабаза. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. Авиация РФ уничтожила двух высокопоставленных командиров ИГИЛ в Сирии - Первый по срочным новостям — LIFE | NEWS
  8. Российская авиация разбомбила «сходку главарей боевиков» в Сирии :: Политика :: РБК

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]