Jump to content

Ծովում (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովում
ռուս.՝ В море
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1883
Հրատարակվել էհոկտեմբերի 29 (նոյեմբերի 10), 1883

«Ծովում» (ռուս.՝ В море), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1883 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1883 թվականի հոկտեմբերի 29-ին «Աշխարհիկ բանականություն» ժողովածուում (№ 40) Ա. Չեխով ստորագրությամբ։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Ծովում» պատմվածքը գրվել է 1883 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1883 թվականի հոկտեմբերի 29-ին «Աշխարհիկ բանականություն» ժողովածուում (№ 40) Ա. Չեխով ստորագրությամբ, պատմվածքն ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված գրողի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։ 1901 թվականին պատմվածքը տպագրվել է «Հյուսիսային ծաղիկներ» ալմանախում։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին պատմվածքը քննարկվել է Մոսկովյան գրաքննության կոմիտեում։ 1883 թվականին գրաքննադատ Լեոնտևը զեկուցում է «Վերջերս, Պուշկարևի կողմից հրատարակվող գրաքննության չենթարկվող «Աշխարհիկ բանականություն» թերթը ինչպես հայտնի է պարոն Նազարևսկու զեկույցներից ավելի ցայտունորեն է դրսևորում իր վնասակար ուղղվածությունը։ Նրա վերջին երկու համարները (40 և 41) համարյա ամբողջությամբ բաղկացած են քիչ թե շատ անթույլատրելի ոգով հոդվածներից։ Բողոքական քահանայի մասին սարսափելի պատմվածքը, ով իր նորապսակ հարսնացուին առաջին գիշերը վաճառում է հարուստ բանկիրին և հայր ու որդի երկու նավաստիների մասին, որոնք միասին իրենց պատի վրա անցք են բացում, որպեսզի դիտեն այդ գիշերվա գործողությունները»[1]։

Քննադատությունը դատապարտում է գրված պատմվածքը։ «Աստծո աշխարհ» ժողովածուի մեկնաբանի կարծիքով, պատմվածքի հեղինակը չի հիշեցնում «այն Չեխովին, որին մենք գիտենք իր հիասքանչ մանր պատմվածքներով … հրապարակելով նմանատիպ բոլոր առումներով անպետքություններ ու դատարկություններ, պարոն Չեխովը նվաստացնում է իրեն որպես գրող»[2]։

Քննադատ Ա. Վ. Ամֆիտեատրովը այդ ստեղծագործությունը համարում էր «անպարկեշտ թեմայով և անփույթ գրվածքով»[3]։ Գրաքննադատ Վիկտոր Բուրենինը գրել է վիրավորական գրախոսություն, «Հրատարակիչները պարոն Չեխովին ներգրավել են ալմանախ, իհարկե որպես „նշանավոր“ գրող, և նա տվել է երկուսուկես էջանոց պատմվածք, իմ կարծիքով բավականին վատ և հիմար ընթերցողական բնազդների համար է նախատեսված … Բավականին ոչ վայելուչ անեկդոտ , որը և խոսուն է»։ Արձակագիր Ա. Ա. Իզմայլովը համարում էր, որ պատմվածքը գրվել է Մոպասանի նովելի ոգով։

«Ծովում» պատմվածքը գրված է առաջին դեմքով։ Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում բաց ծովում, աշնանը։ Նավաստին պատմում է նավաստիների դաժան կյանքի, գինարբուքների, անառակության և չքավորության մասին։ Նավի վա, որտեղ նա աշխատում է , «նորապսակների համար նախատեսված նավասենյակում» երկու անցք է բացված։ Այսօր պետք է նորապսակների պսակադրություն կայանար և նավաստիները խաղարկում էին այն հնարավորությունը, թե որ երկուսը պետք է անցքից նայեն, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Վիճակահանությունը ընկել էր պատմողին և նրա հորը։ Նորապսակները երիտասարդ և գեղեցիկ մարդիկ էին։ Կեսօրին նրանք ընդհանուր նավասենյակից գնացին «նորապսակների նավասենյակ»։ Պատմողը հոր հետ կպել էին անցքին և սկսել էին նայել թե ինչ է տեղի ունենում նավասենյակում։ Իսկ տեղի էր ունենում հետևյալը …

Նորապսակ բողոքական քահանան ինչ որ բան էր բացատրում կնոջը , սա լսում էր և գլուխը բացասաբար տարուբերում։ Երկար համոզումներից և ահաբեկումներից հետո նա համաձայնվեց ինչ որ բանի հետ և գլխով արեց «ի նշան համաձայնության»։ Դրանից հետո քահանան դուրս եկավ և վերադարձավ մի ծեր անգլիացու հետ։ Անգլիացին գրպանից հանեց փողերի տրցակը և տվեց քահանային, որից հետո նա դուրս եկավ։ Անգլիացին նրա ետևից փակեց դուռը։ Այն ինչ տեղի ունեցավ այդ ամենից հետո նավասենյակում, ստիպեց նավաստուն ետ թռչել պատից, իսկ նրա անառակ հայրը ասաց. «Դուրս գանք այստեղից, դու դա չպետքե տեսնես , դու դեռ երեխա ես»։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Чехов А. П. В море // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. А. П. Чехов. Рассказ «В море». Примечания.(չաշխատող հղում)
  2. С. Ашевский. Беллетристика. — «Мир божий», 1901, № 6, стр. 100
  3. Old Gentleman <А. В. Амфитеатров>. Литературный альбом. — «Россия», № 776, 25 июня

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]