Ծովում (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծովում
В море
Տեսակնովել և գրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1883
Հրատարակություն1883

«Ծովում» (ռուս.՝ В море), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1883 թվականին: Առաջին անգամ հրապարակվել է 1883 թվականի հոկտեմբերի 29-ին «Աշխարհիկ բանականություն» ժողովածուում (№ 40) Ա. Չեխով ստորագրությամբ:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Ծովում» պատմվածքը գրվել է 1883 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1883 թվականի հոկտեմբերի 29-ին «Աշխարհիկ բանականություն» ժողովածուում (№ 40) Ա. Չեխով ստորագրությամբ, պատմվածքն ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված գրողի ստեղծագործությունների ժողովածուի մեջ: 1901 թվականին պատմվածքը տպագրվել է «Հյուսիսային ծաղիկներ» ալմանախում:

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին պատմվածքը քննարկվել է Մոսկովյան գրաքննության կոմիտեում: 1883 թվականին գրաքննադատ Լեոնտևը զեկուցում է «Վերջերս, Պուշկարևի կողմից հրատարակվող գրաքննության չենթարկվող «Աշխարհիկ բանականություն» թերթը ինչպես հայտնի է պարոն Նազարևսկու զեկույցներից ավելի ցայտունորեն է դրսևորում իր վնասակար ուղղվածությունը: Նրա վերջին երկու համարները (40 և 41) համարյա ամբողջությամբ բաղկացած են քիչ թե շատ անթույլատրելի ոգով հոդվածներից: Բողոքական քահանայի մասին սարսափելի պատմվածքը, ով իր նորապսակ հարսնացուին առաջին գիշերը վաճառում է հարուստ բանկիրին և հայր ու որդի երկու նավաստիների մասին, որոնք միասին իրենց պատի վրա անցք են բացում, որպեսզի դիտեն այդ գիշերվա գործողությունները»[1]:

Քննադատությունը դատապարտում է գրված պատմվածքը: «Աստծո աշխարհ» ժողովածուի մեկնաբանի կարծիքով, պատմվածքի հեղինակը չի հիշեցնում «այն Չեխովին, որին մենք գիտենք իր հիասքանչ մանր պատմվածքներով … հրապարակելով նմանատիպ բոլոր առումներով անպետքություններ ու դատարկություններ, պարոն Չեխովը նվաստացնում է իրեն որպես գրող»[2]:

Քննադատ Ա. Վ. Ամֆիտեատրովը այդ ստեղծագործությունը համարում էր «անպարկեշտ թեմայով և անփույթ գրվածքով»[3]: Գրաքննադատ Վիկտոր Բուրենինը գրել է վիրավորական գրախոսություն, «Հրատարակիչները պարոն Չեխովին ներգրավել են ալմանախ, իհարկե որպես „նշանավոր“ գրող, և նա տվել է երկուսուկես էջանոց պատմվածք, իմ կարծիքով բավականին վատ և հիմար ընթերցողական բնազդների համար է նախատեսված … Բավականին ոչ վայելուչ անեկդոտ , որը և խոսուն է»: Արձակագիր Ա. Ա. Իզմայլովը համարում էր, որ պատմվածքը գրվել է Մոպասանի նովելի ոգով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծովում» պատմվածքը գրված է առաջին դեմքով: Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում բաց ծովում, աշնանը: Նավաստին պատմում է նավաստիների դաժան կյանքի, գինարբուքների, անառակության և չքավորության մասին: Նավի վա, որտեղ նա աշխատում է , «նորապսակների համար նախատեսված նավասենյակում» երկու անցք է բացված: Այսօր պետք է նորապսակների պսակադրություն կայանար և նավաստիները խաղարկում էին այն հնարավորությունը, թե որ երկուսը պետք է անցքից նայեն, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Վիճակահանությունը ընկել էր պատմողին և նրա հորը: Նորապսակները երիտասարդ և գեղեցիկ մարդիկ էին: Կեսօրին նրանք ընդհանուր նավասենյակից գնացին «նորապսակների նավասենյակ»: Պատմողը հոր հետ կպել էին անցքին և սկսել էին նայել թե ինչ է տեղի ունենում նավասենյակում: Իսկ տեղի էր ունենում հետևյալը …

Նորապսակ բողոքական քահանան ինչ որ բան էր բացատրում կնոջը , սա լսում էր և գլուխը բացասաբար տարուբերում: Երկար համոզումներից և ահաբեկումներից հետո նա համաձայնվեց ինչ որ բանի հետ և գլխով արեց «ի նշան համաձայնության»: Դրանից հետո քահանան դուրս եկավ և վերադարձավ մի ծեր անգլիացու հետ: Անգլիացին գրպանից հանեց փողերի տրցակը և տվեց քահանային, որից հետո նա դուրս եկավ: Անգլիացին նրա ետևից փակեց դուռը: Այն ինչ տեղի ունեցավ այդ ամենից հետո նավասենյակում, ստիպեց նավաստուն ետ թռչել պատից, իսկ նրա անառակ հայրը ասաց. «Դուրս գանք այստեղից, դու դա չպետքե տեսնես , դու դեռ երեխա ես»:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. В море // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. П. Чехов. Рассказ «В море». Примечания.
  2. С. Ашевский. Беллетристика. — «Мир божий», 1901, № 6, стр. 100
  3. Old Gentleman <А. В. Амфитеатров>. Литературный альбом. — «Россия», № 776, 25 июня

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]