Ծխնի
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծխնի, ծղխնի, գլանային հոդային միացում, նախատեսված է դռներ կամ կահույքի բացվող փեղկեր կախելու, մեքենաների թափքերում և մեխանիզմների կորպուսներում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմված է երկու մասերից` քարտերից, մեկը՝ դռանը, մյուսը՝ ամրացման տեղին ամրացնելու համար։ Քարտերն իրար միացվում են ձողի միջոցով։
Պատրաստվում են մետաղից` երկաթից կամ արույրից։
Կիսահոդակապով ծխնի
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս դեպքում ձողն ամրացվում է երկու քարտերից մեկի վրա, իսկ մյուսի վրա գտնվում է հոդը։ Այսպիսի կառուցվածքն ապահովում է դռների հանումը, քանի որ քարտերը հեշտությամբ իրարից անջատվում են։
Կիսահոդակապով ծխնիները լինում են «աջ» և «ձախ» դռների համար։ Դուռը համարվում է «աջ», եթե բացվող կողմից նայելու դեպքում ծխնիներն աջից են և, հետևաբար, բացվում է դեպի աջ։ «Ձախ» դռան դեպքում հակառակն է։