Ծաղրապատում
Appearance
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծաղրապատում, արվեստի գործ, որը դիտավորյալ կրկնօրինակում է ուրիշի էական հատկանիշները, սովորաբար մեծ համբավ ունեցող գործի կամ գործերի խմբի հիման վրա՝ կատակերգական էֆֆեկտ ստեղծելու ակնկալիքով։
Ծաղրապատումները ստեղծվում են տարբեր ժանրերով և արվեստի տարբեր ճյուղերի հիման վրա։
Ավելի տարածված են գրականական ծաղրապատումները՝ ինչպես չափածո, այնպես էլ պոետիկական։
Հայտնի են ֆիլմեր-ծաղրապատումները. դրանք ֆիլմեր են, որոնք ծաղրապատում են կամ որոշակի շատ հայտնի ֆիլմեր, կամ ֆիլմի մի ամբողջ ենթաբաժին։
Առավել տարածված մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղրապատման կատակերգությանը սովորաբար հասնում են բավականին պարզ մեթոդների կիրառմամբ, որոնցից առավել տարածված են.
- Հիպերբոլիզացիան, երբ տվյալ ժանրի կամ ստեղծագործության էական հատկանիշները մինչև աբսուրդի աստիճան շեշտվում են և կրկնվում։
- Ստեղծագործության շրջումը, երբ տվյալ ժանրի կամ ստեղծագործության էական հատկանիշները փոխարինվում են հակադիր հատկանիշներով։
- Ենթատեքստի միակցումը, երբ ենթատեքստը այնպես է փոխվում, որ վերջնական ստեղծագործության ճշգրիտ կրկնված յուրահատկությունները դառնում են ամիմաստ և ծիծաղելի։