Խցանահան
Խցանահան | |
---|---|
Հրաբուխի ձև | պտուտակաձև գիծ |
Խցանահան, մետաղական պտուտակաձև ձողի տեսքով հարմարանք՝ օղակով կամ բռնակով ծայրին, որն օգտագործվում է շշի խցանները հանելու (շշերը բացելու) համար[1]։
Համարվում է, որ խցանահանը հայտնվել է Անգլիայում: 1861 թվականով թվագրվող փաստաթղթերից մեկում խցանահանը նկարագրվել է որպես «պողպատե պտուտակ, որն օգտագործվում է շշերից խցանները հանելու համար»[2]։
Խցանահանի առաջին արտոնագիրը տրվել է 1795 թվականին անգլիացի Սեմյուել Հենշելին[3]։ Այդ ժամանակից ի վեր միայն ԱՄՆ-ում տրվել են հարյուրավոր արտոնագրեր այլ մոդելների համար, օրինակ՝ 1860 թվականին Մ. Լ. Բիրնը ստացել է արտոնագիր «T-աձև փայտե բռնակով պտուտակահանի» համար[4]։
Խցանահանների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի պարզագույն կառուցվածքի խցանահաններից, գոյություն ունեն ինքնաքաշ խցանահանների երկու տեսակ.
- Lծակավոր - դրանցում պարզ կամ բաղադրյալ լծակի օգնությամբ նվազեցվում է խցանը հանելու համար անհրաժեշտ ուժը:
- Պտտական - դրանցում խցանը դուրս է պտտվում բռնակի պտույտով: Երբ պարույրը մտնում է խցանի մեջ մինչև հիմքը, պտույտը շարունակվում է հակառակ ուղղությամբ, և խցանը շարժվում է դեպի վեր՝ մինչև լրիվ դուրս գալը: Երկու համաչափ լծակներով պտտական խցանահանը ֆրանսիացիները անվանում են «շառլ դը գոլ»[5][6], «գեներալ դը Գոլ»[7], կամ «Մեծ Շառլ» (le Grand Charles)[8], վեր բարձրացված լծակները հիշեցնում են գեներալ դը Գոլի սիրած ժեստը՝ ողջույնը վեր բարձրացրած ձեռքերով: Այսպիսի խցանահանի մեկ այլ անվանումն է՝ «բալերինա»[6]։
Ինքնաքաշ խցանահանների օգտագործումը կապված է եղել մի խնդրի հետ. մետաղական պարույրի շփումը խցանի հետ դժվարացրել էր դուրս քաշելը, և պարույրը կա՛մ պտտվել էր, կա՛մ քայքայել խցանը: 1978 թվականին ամերիկացի Հերբերտ Ալենն առաջարկել է պարույրը պատել թեֆլոնի շերտով[9]։ Շնորհիվ նրա, որ թեֆլոնի շփման գործակիցն ավելի ցածր է, քան սովորական մետաղինը, դա թույլ է տվել բարձրացնել խցանահանների արդյունավետությունն ու հուսալիությունը: Հետագայում Ալենը սկսել է համագործակցել բրիտանական Metrokane ընկերության հետ:
Լծակավոր խցանահանների տեսակներից մեկը մասնագիտական «սոմելյեի խցանահանն» է, որտեղ լծակը ստեղծվում է շնորհիव հենարանի, որը դրվում է շշի վզիկի վրա: Մասնագիտական բարմենների շրջանակներում կոչվում է «նարզաննիկ»[10]։
Գոյություն ունեն նաև շամպայն գինիների համար հատուկ խցանահաններ: Այդպիսի խցանահանների ձողի ներսում կա դատարկ ուղի՝ փականով, որը նախատեսված է շշից ածխաթթու գազը հեռացնելու և խցանը հեշտությամբ հանելու համար՝ կանխելով «կրակոցը»:
Ներկայումս գոյություն ունեն նաև էլեկտրական փականներ։
-
Սուր ծայրով մետաղալարային պարուրաձև ձողով խցանահան:
-
Պտուտակի կտրող պարուրաձև մասի տեսքով ձողով խցանահան:
-
Պտտվող լծակավոր խցանահան:
-
Լծակավոր խցանահան
-
«Գնչուական» խցանահան, երբեմն կոչվում է «դռնապանի ընկեր»:
Հավաքորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնալդ Բուլ, «Խցանահանների մեծ գրքի» («The Ultimate Corkscrew Book») հեղինակ[11], ունի 4000 խցանահանից բաղկացած հավաքածու: Բուլը International Correspondence of Corkscrew Addicts նախագահն է: Որոշ հնաոճ խցանահանների գինը կարող է հասնել մի քանի հազար դոլարի: Christie's-ի աճուրդում, որը տարին երկու անգամ կազմակերպում է խցանահանների վաճառք, 1842 թվականի խցանահանը վաճառվել է 31,280 դոլարով:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ожегов С.И. Словарь русского языка / Под ред. Н. Ю. Шведовой. — 10-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — 846 с.
- ↑ Купцов. А. Пробочники, или искусство изобретать велосипед. Արխիվացված 2007-03-12 Wayback Machine — Cigar Clan № 5 2005
- ↑ Mary Bellis. [inventors.about.com/library/weekly/aa122000a.htm Popping the Cork. The History of the Corkscrew.] Inventors.about.com
- ↑ «American Corkscrews with a Pivoted Lateral Projection». www.vintagecorkscrews.com. Վերցված է 2024-07-11-ին.
- ↑ Маргарита Корешкова. «Какие бывают штопоры // http://www.gastronom.ru, 2 сентября 2008». Արխիվացված օրիգինալից 2017-01-02-ին. Վերցված է 2017-01-01-ին.
- ↑ 6,0 6,1 Heidi Butzine. «In search of the perfect corkscrew // http://www.wineopolis.com/, 15 October 2009». Արխիվացված օրիգինալից 2017-01-06-ին. Վերցված է 2017-01-01-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Général de Gaulle (tire-bouchon) Արխիվացված 2017-04-29 Wayback Machine // Dico-du-Vin.com
- ↑ Tne Grand Charles: presidential corkscrew by P.B. Lecron
- ↑ Эльдар Тузмухаметов. Штопоры от кутюр. Արխիվացված 2007-02-12 Wayback Machine — «Коллекция вин» № 5 (№ 2 2005)
- ↑ «Нарзанник, или штопор / Инвентарь бармена». Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2014-06-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Donald Bull. The Ultimate Corkscrew Book. — Schiffer Publishing, 1999. — P. 318. ISBN 0-7643-0701-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коллекция штопоров в Hearst Museum(անգլ.)
- The Virtual Corkscrew Museum(անգլ.)
- Виды штопоров Արխիվացված 2022-12-01 Wayback Machine