Jump to content

Խոստում արշալույսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոստում արշալույսին

«Խոստում արշալույսին» (ֆր.՝ La promesse de l’aube),  ֆրանսիացի գրող Ռոմեն Գարի ինքնակենսագրական վեպն է։

Գրողի գեղարվեստական կենսագրությունն է, որը նվիրված է մայրական սիրո սխրագործությանը։ Մայրը նրան միայնակ էր մեծացնում և բացի սովորական դաստիարակությունից, նրան փառահեղ ապագայի մասին մտքեր էր ներշնչել, ասելով, որ նա դառնալու է սպա, հերոս, դիվանագետ, գրող։ Այս ամենը իրականացել է, չնայած մայրը տեսել է միայն առաջին հրատարակությունները։

2007 թվականի հունիսի 22-ին Վիլնյուսի Բասանավիչյաուս փողոցում բացվել է լիտվացի քանդակագործ Ռոմաս Կվինթասի ստեղծագործության հուշարձանը։ Բրոնզե քանդակը պատկերում է «Խոստում արշալույսին» ինքնակենսագրական վեպի հերոսին`տղա, ձեռքին կրկնակոշիկներ։ Հուշարձանը տեղադրվել է Վիլնյուսի Ռոմեն Գարիի ակումբի նախաձեռնությամբ, «Lietuvos geležinkeliai» երկաթուղային ընկերության և լիտվիացիների ֆոնդի (Litvakų fondas) աջակցությամբ[1][2][3]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը էկրանավորվել է 1970 թվականին Ժյուլ Դասենի և 2017 թվականին Էրիկ Բարբեի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]