Խոյգան
Բնակավայր | ||
---|---|---|
Խոյգան | ||
Երկիր | Իրան | |
Համայնք | Barf Anbar Rural District? | |
Հիմնադրված է | 1604 թ. | |
| ||
Խոյգան, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա գավառում, Սպահանից 140 կմ հյուսիս-արևմուտք։ 1960 թվականին ուներ 1365 (220 տուն) բնակիչ։
Հայերը Խոյգանում բնակություն են հաստատել 1604 թվականին, շահ Աբբաս I-ի (1588 - 1628) կազմակերպած բռնագաղթի ժամանակ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և գորգագործությամբ։ Խոյգանում կար երեք եկեղեցի (Ս. Հովհաննես՝ կառուցված 1605 - 1620 թվականներին, Ս. Աստվածածին՝ կառուցված՝ 1892 թվականին, Ս. Ներսես՝ կառուցված 1917 թվականին)։ 1850 թվականից Խոյգանում մշտապես գործել է դպրոց, 1938 թվականին կառուցվել է նոր դպրոց, որը 1953 թվականին պետականացվել ու վերանվանվել է «Խայամ»։ Սկսած 1965 թվականից Խոյգանի հայերը տեղափոխվել ու բնակություն են հաստատել տարբեր երկրներում ու քաղաքներում։ Մոտ 120 ընտանիք ներգաղթել է Հայաստան։ 1980 թվականի դրությամբ Խոյգանում ապրում է 60 հայ ընտանիք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 70)։ |