Խնդրում եմ՝ նորմալ եղիր
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2013 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Հայկ Քոչարյան |
Սցենարի հեղինակ | Հայկ Քոչարյան |
Օպերատոր | Օրի Լահավ, Հայկ Քոչարյան |
Երաժշտություն | Stars of the Lid հնչյունը՝ Խորդի Սիրբիան |
Տևողություն | 89 րոպե |
«Խնդրում եմ` նորմալ եղիր» (անգլ.՝ Please Be Normal), 2013 թվականին Հայկ Քոչարյանի նկարահանած դեբյուտային ֆիլմը, որը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խնդրում եմ՝ նորմալ եղիր» ֆիլմը համարձակ և խորաթափանց հայացք է՝ ուղղված կյանքի ուղու ընտրության համամարդկային խնդրին։ Ձգտումներով լի մի երիտասարդ դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր և նրա ընկերուհին սպասում են իրենց առաջնեկին։ Վիկտորը ժամանակավոր աշխատանք ունի շինարարությունում, որպեսզի ծայրը ծայրին հասցնի, բայց փոշոտ, կեղտոտ աշխատանքը նրան ուժասպառ է անում։ Երիտասարդ զույգը պատրաստվում է իրենց Բրուքլինյան բոհեմական բնակարանից տեղափոխվել արվարձաններ, և այդ ամենի համար վճարում է Մարիի հայրը։ Մինչ հայրն անընդհատ գնում է այնպիսի բաներ, ինչպիսիք նրանք երբեք իրենց թույլ տալ չեն կարող, Վիկտորի կլաուստրաֆոբիան և անելանելիության զգացումը խորանում են։ Նրանց սպասումները արդարացնելու նրա ներքին պայքարը կարծես տանում է մի կենսակերպի, որը նա չի կամենում ընդունել[2]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիս Քանսելմի, Սեմ Ուոթերսթոն, Էլիզաբեթ Ուոթերսթոն, Դանա Էսքելսոն
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Կինեմատոգրաֆիստների միության թագուհի Նուարդ մրցանակ, 2014 թ.[3]
- Հանդիսատեսի մրցանակ, Մոնադնոքի ՄԿՓ, ԱՄՆ, 2014 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Խնդրում եմ` նորմալ եղիր» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի Հայկական համայնապատկեր անվանակարգում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Խնդրում եմ` նորմալ եղիր» ֆիլմը Հայկ Քոչարյանի պաշտոնական կայքում
- ↑ ««Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակաբաշխության արդյունքները». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.