Խենոմելես ճապոնական (լատին․՝ Chaenoméles japónica), պատկանում է վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին։ Գեղեցիկ թուփ է, ունի 3 մ բարձրություն, ճյուղերն ունեն 1-5 սմ երկարությամբ փշեր։ Տերևներն ունեն 3-8 սմ երկարություն։ Ծաղիկները հանդիսանում են փնջերով, կարմրավուն են։ Ծաղկում են մարտ-ապրիլ ամիսներին։ Պտուղները հասունանում են սեպրեմբեր-հոկտեմբերին։
Առաջացման երկիրը ՉինաստանիՇանդուն գավառն է։ Լուսասեր և երաշտադիմացկուն բույս է։ Պտուղները 102-223, և տերևները 152-300 մգ տոկոս պարունակում են վիտամին C։ Խորհուրդ է տրվում օգտագործել որպես բարձր դեկորատիվ։
Տերևները գարնանը կարմրավուն են, ավելի ուշ ստանում են վերին կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևից՝ ավելի բաց գունավորում։ Մերկ են։ Ծաղկում է առատորեն, մինչև տերևների բացվելը։ Հաջողությամբ է կլիմայավարժվել հայկական ՍՍՀ-ի պայմաներին և լայնորեն է օգտագործվում ստորին և միջին գոտում բնակավայրերի կանաչապատման գործում[1]։