Խարիսխ (էլեկտրական)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խարիսխ (այլ կիրառումներ)
Խարիսխ, էլեկտրական մեքենայի (սովորաբար հաստատուն հոսանքի) շարժական մասը, որի փաթույթներում պտտման ժամանակ մակածվում է Էլշու։ Խարիսխի լիսեռի վրա տեղակայված է էլեկտրատեխնիկական պողպատի թիթեղներից հավաքված միջուկ, որն ունի փաթույթների դասավորման փորակներ։ Փաթույթի ծայրերը միացվում են կոլեկտորի թիթեղներին, որոնց միջոցով էլ. խոզանակների օգնությամբ, խարիսխի փաթույթները միացվում են արտաքին շղթային։ Խարիսխի տեսակից և ձևից են կախված հաստատուն հոսանքի էլեկտրական մեքենայի մի շարք բնութագրեր՝ հզորությունը, արագագործությունը, կարգավորման ճշտությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 42)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարիսխ (էլեկտրական)» հոդվածին։ |