Խարիսխ (էլեկտրական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խարիսխ (այլ կիրառումներ)
Խարիսխ

Խարիսխ, էլեկտրական մեքենայի (սովորաբար հաստատուն հոսանքի) շարժական մասը, որի փաթույթներում պտտման ժամանակ մակածվում է Էլշու։ Խարիսխի լիսեռի վրա տեղակայված է էլեկտրատեխնիկական պողպատի թիթեղներից հավաքված միջուկ, որն ունի փաթույթների դասավորման փորակներ։ Փաթույթի ծայրերը միացվում են կոլեկտորի թիթեղներին, որոնց միջոցով էլ, խոզանակների օգնությամբ, խարիսխի փաթույթները միացվում են արտաքին շղթային։ Խարիսխի տեսակից և ձևից են կախված հաստատուն հոսանքի էլեկտրական մեքենայի մի շարք բնութագրեր՝ հզորությունը, արագագործությունը, կարգավորման ճշտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png