Խաչիկ (անձնանուն)
Appearance
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկ (այլ կիրառումներ)
Խաչիկ Խաչիկ | |
---|---|
Տեսակ | անձնանուն |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Անվան այլ ձևեր | |
Կապված հոդվածներ | «Խաչիկ» սկսվող էջեր |
Խաչիկ, հայկական արական անուն։ Հայերեն խաչ բառի նվազական ձևն է, ինչպես նաև Խաչատուր անվան փաղաքշական տարբերակը։ Սկսել է գործածվել 8-րդ դարից։ Այս անձնանունից է առաջացել Խաչիկյան ազգանունը[1]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաչիկ վարդապետ, աշակերտ Ս․ Սահակի և Մեսրոպի[2]։
- Խաչիկ, նշանավոր գիտնական, վարդապետ, 775 թվական[3]։
- Խաչիկ, թագավոր Արծրունյաց։
- Խաչիկ Ա Արշարունի, հայոց կաթողիկոս (973-992)։
- Խաչիկ, որդի Եղիա քահանայի, ով 986 թվականին գրել տվեց մի Ավետարան[4]։
- Խաչիկ, թագավոր Արծրունյաց։
- Խաչիկ Խուլ, Արծրունի, իշխան Վասպուրականի Թոռնավան գավառի, հայր Իշխանի, Հասանի և Ճնճղուկի, պապ Կիլիկիո Ապլզարիպ իշխանի[5]։