Խաչատուր (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր (այլ կիրառումներ)
Խաչատուր
Խաչատուր
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունխաչի տվածը
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԽաչիկ, Խաչուկ, Խաչո, Խեչո, Խաչի
Կապված հոդվածներ«Խաչատուր» սկսվող էջեր

Խաչատուր, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն խաչ և տուր բառերից։ Նշանակում է «խաչի տվածը»։ Սկսել է գործածվել 11-րդ դարից։ Փաղաքշական ձևերն են Խաչիկ, Խաչուկ, Խաչո, Խեչո, Խաչի[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատուր դպրապետ, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ուղեկիցներից մեկն էր, երբ վերջինս 1047 թվականին գնում էր Կոստանդնուպոլիս՝ կայսեր ներկայանալու համար[2]։
  • Խաչատուր Շիրակունի, փառքի համար դարձավ հունադավան և կայսեր կողմից նշանակվեց Անտիոքի իշխան[3][4]։
  • Խաչատուր ոմն, ով իր անունն արձանագրել է Խոշունի աշտարակի հյուսիսային պատի վրա 1102 թվականին[5]։
  • Խաչատուր Անեցի, աշակերտ Սարգիս վարդապետի Փառիսոսո, Երեմիա Անձրևիկի դասընկերն է[6]։
  • Խաչատուր, առաջնորդ Հոռոմոսի վանաց, հիշատակված է 1174 և 1181 թվականներին[7][8][9]։
  • Խաչատուր վարդապետ Տարոնեցի, առաջնորդ Հաղարծնի վանուց, որի պատճառով կոչվում է նաև Հաղարծնեցի։
  • Խաչատուր եպիսկոպոս Կարուց, ով հաջորդել է Աբրահամ եպիսկոպոսին, ով իր ազգականն էր, գնաց Շնորհալու մոտ և նրանից եպիսկոպոս ձեռնադրվեց 1179 թվականին[10]։
  • Խաչատուր քահանա, ծաղկող, ով ծաղկել է մի Ավետարան, որն ընդօրինակեց Թորոս գրիչը Դրազարկի վանքում՝ առաջնորդ Սամուելի հրամանով 1181 թվականին[11]։
  • Խաչատուր, հայր Վարդ քահանայի և պապ Պապեր գրչի, ով 1193 թվականին Սեբաստիայում ընդօրինակեց Ավետարանը[12]։
  • Խաչատուր աբեղա, աշակերտ Դավիթ վարդապետի Քոբայրեցու, ով 1195 թվականին Հաղպատի վանքում ընդօրինակեց Եփրեմի «Մեկնություն Ավետարանի Համաբարբառ» աշխատությունը[13][14]։
  • Խաչատուր, վանական Սկևռի վանքի, աշակերտ Ներսես Լամբրոնացու, հավաքող մատենից։ 1192 թվականին Գևորգ վարդապետին կազմել տվեց Հարանց վանքը՝ զանազան օրինակներից ի մի հավաքելով և մասամբ էլ ինքը հորինելով, իր ուսուցչի՝ Լամբրոնացու վերահսկողությամբ[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 467-490 — 682 էջ։
  2. Ուռհ․ 105
  3. Չամչյան Բ․ 972, 992, 1001
  4. Սիսուան 46-47
  5. Շիրակ 18
  6. Սամ․ անեց․ 128
  7. Սարգիսեան, Տեղագր․ 148
  8. Շիրակ 21, 27, 28
  9. Արրտ․ 1870, 299
  10. Տաշեան Ցուց․ 335, 350
  11. Manus. brit. mus. 5 բ
  12. Ձեռագիր Վասպուրական 80
  13. Զարբ․ թրգմ․ 448
  14. Հայապ․ 383
  15. Սիսուան 98