Խաղաղության կամուրջ (Կալգարի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաղաղության կամուրջ (այլ կիրառումներ)
Խաղաղության կամուրջ | |
---|---|
Երկիր | Կանադա |
Տեղանք | Ալբերտա և Կալգարի |
Տեսակ | հետիոտնային կամուրջ |
Նյութ | պողպատ |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Բոու գետ |
Ճարտարապետ | Սանտիագո Կալատրավա |
Բացման տարեթիվ | մարտի 24, 2012 |
Խաղաղության կամուրջ (անգլ.՝ Peace Bridge), հետիոտնային կամուրջ Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում՝ Բոու գետի վրա։ Նախագծել է իսպանացի ճարտարապետ Սանտիագո Կալատրավան։ Բացվել է 2012 թվականի մարտի 24-ին։ Կամրջի հայտնի մականունն՝ «Մատների թակարդ կամուրջ»՝ պայմանավորված չինական մատների թակարդ գլուխկոտրուկի հետ ունեցած արտաքին նմանության[1]։
Կամուրջը կառուցվել է Կալգարի քաղաքի կողմից՝ միացնելու Բոու գետի հարավային արահետը և քաղաքի կենտրոնը Բոու գետի հյուսիսային արահետին և Սանիսայդ համայնքին։ Կամուրջը նախագծվել է աշխատանքի գնացող-եկող, Կալգարիի արահետներն օգտագործող մարդկանց համար հարմարավետություն ապահովելու համար։ Ամեն օր կամրջից օգտվում է 6000 մարդ։ 2012 թվականին կամուրջն ընդգրկվել է 10 լավագույն ճարտարապետական և 10 լավագույն հանրային տարածք նախագծերի մեջ[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի սեպտեմբերի 8-ին Կալգարի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց LPT2008-49[4] զեկույցին, որի համաձայն սահմանվում էր 25 միլիոն դոլար՝ կառուցելու հետիոտնային 2 կամուրջ Բոու գետի վրա՝ մեկը Prince's Island այգու արևմտյան հատվածում, մյուսը՝ St. George's Island-ի արևմտյան հատվածում։ Վարչակազմը որոշում է ընդունվել կառուցել մեկ կամուրջ և մշակել հայեցակարգ երկրորդ Կամրջի համար[փա՞ստ]:
Կամրջի շինարարությունը սկսվել է 2010 թվականի մարտին։ Կամրջի վայրից անմիջապես կառուցվել է ժամանակավոր կառույց, որը ծառայել է որպես կամրջի հավաքման վայր, նախքան այն իր վերջնական վայր տեղափոխելը։
Խողովակային կամուրջը արտադրվել է Իսպանիայում և առաքվել Կալգարի։ Կամրջի մասերը միացվել են 2010 թվականի աշնանը, և կամուրջը Բոու գետի վրա տեղադրվել է 2011 թվականին[5][6]։
Ընթացիկ զոդման ստուգման ժամանակ հայտնաբերվել է, որ մի քանի զոդումներ չեն համապատասխանում որակի չափանիշներին։ Արդյունքում, քաղաքապետարանը վարձել է անկախ փորձաքննություն իրականացնող ընկերություն, Իսպանիայում ավարտված զոդումներն ավելի մանրակրկիտ ստուգելու համար[7]։ Հավելյալ ստուգումները, պողպատե աշխատանքի գեղագիտական ազդանշանները, զոդման վերանորոգման և վնասված բետոնե սալերի հետ կապված բոլոր հարցերը հանգեցրին կամրջի բացման ուշացմանը[8][9][10]։
Նախատեսվում էր կամուրջը բացել 2010 թվականի աշնանը, սակայն հանրության համար այն բացվեց 2012 թվականի մարտի 24-ին[11]։
Կանադայի 150-րդ տարեդարձը նշելու համար 2017 թվականի հունիսի 26-ին Կալգարիի Խաղաղության կամրջի վրա մեկ օրով տեղադրվեց RedBall ծրագիրը։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիզայնի համար հետևել են խիստ պահանջներին. ջրի մեջ ոչ մի ծովապատնեշ (էկոլոգիական հետքի նվազեցման նպատակով) և սահմանափակված բարձրություն։
Կամուրջը նաև մշակված է՝
- Դիմակայելու Կալգարիի 100 տարին մեկ տեղի ունեցող ջրհեղեղին
- Առնվազն 75 տարվա կյանք
- Ազատ մուտք բոլոր տիպի շարժունակ մարդկանց համար
- Ապահովել հարմարավետություն և անվտանգություն լուսավորության միջոցով[12]
Կամուրջը Կալատրավայի նախորդ նմուշներից է, որոնք սովորաբար ասիմետրիկ ձևեր են՝ բարձր խարիսխներով[13]։ Այլ ոչ-տիպիկ տարր է գույնը. Կալատրավայի նախագծերի մեծ մասը սպիտակ են, «Խաղաղության կամուրջը» հատկանշվում է կարմիր և սպիտակ, ինչպես Կանադայի դրոշի և Կալգարի դրոշի դեպքում։
- Հատկություններ
- Պարուրաձև պողպատե կառույց ապակե տանիքով (850 մետր-տոննա պողպատ)
- 6.3 մետր լայնություն՝ շրջանում այլ հետիոտնային կամուրջների կրկնակի լայնություն
- Առանձնացված հեծանվային և հետիոտնային երթևեկություն
- Գիշերային լուսավորություն
- Օգտագործված նյութեր
- պողպատե կամարներ
- Երկաթբետոնե կամարակալ և տախտակամած
- Չափեր
- Սյունամեջերի երկարություն՝ խողովակաշար 126 մետր
- Ընդհանուր երկարություն՝ 130.6 մետր
- Ընդհանուր լայնություն՝ 8 մետր
- Ընդհանուր բարձրություն՝ 5.85 մետր
- Ներքին լայնություն՝ 6.2 մետր հետիոտների համար 2.5 մետր հեծանվորդների համար[14]
Արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվար ամսվա դրությամբ մոտավոր ծախսերը եղել են՝
- Շինարարություն՝ 17995 միլիոն դոլար
- Ճարտարապետական և կառուցվածքային նախագծում, մասնագիտացված ինժեներական և որակի ապահովում՝ 3.9 միլիոն դոլար
- Ծրագրի կառավարում և կանխարգելում՝ 2.6 միլիոն դոլար[15]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ժամանակավոր կամրջի աշխատանքներն ավարտվել են 2010 թվականի հունիսին
-
Կամրջի ներսում տեղադրվել է Red Ball նախագիծը, հունիսի 26, 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ http://www.azuremagazine.com/article/2012-in-review-top-10-projects/
- ↑ http://www.designboom.com/architecture/designboom-2012-top-ten-public-spaces/
- ↑ LPT2008-49
- ↑ CBC News (2010 թ․ հոկտեմբերի 6). «Peace Bridge pieces come together». Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ The City of Calgary. «Peace Bridge project page». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ The City of Calgary (2011 թ․ ապրիլի 1). «Pedestrian bridge delayed news release». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Calgary Herald (2012 թ․ փետրվարի 21). «Cost overruns forecast for Peace Bridge project, estimates reveal» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ CBC News (2011 թ․ ապրիլի 1). «Peace Bridge plagued by further delays».
- ↑ CBC News (2012 թ․ փետրվարի 1). «Calgary Peace Bridge delayed, again».
- ↑ CBC. «Peace Bridge party kicks off grand opening». Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
- ↑ http://calgary.ca/Transportation/TI/Documents/peace-bridge/peace-bridge-brochure.pdf(չաշխատող հղում)
- ↑ World Architecture News (2009 թ․ օգոստոսի 9). «A stretch for Calatrava». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ http://calgary.ca/Transportation/TI/Documents/Pedestrian-bridges/Peace-Bridge-FAQs-February2012.pdf(չաշխատող հղում)