Խազալ կապի աղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խազալ կապի աղբյուր, աղբյուր Զանգեզուրում, Հայաստանի Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի ճանապարհին։ Զուլալ և հորդաբուխ աղբյուր է։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա զուլալ ու հորդ մի աղբյուր է. մոտը կա «Թաք ծառ» կոչված մի չինարի, որ սուրբ է համարվում։ Իշխանա սարի արոտները գնացող տափաստանի քոչվորները իրենց քոչերով, աղբյուրի ջրի հույսով, միշտ եկել են այս կողմերը՝ չորացրել արոտները և թալանել շրջակա բնակիչներին։ Քոչվորների ոտքն իրենց կողմերից կտրելու համար՝ Խոտ, Շինուհայր և Քարահունջ գյուղերի բնակիչները հավաքել են իրենց ոչխարների մի տարվա խուզած բուրդը և նրանով խցանել են աղբյուրի ակը։ Զրկվելով ջրից տափաստանի քոչվորները այլևս չեն եկել այս կողմերը և ժողովուրդն ազատվել է նրանց ասպատակությունից[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  2. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  3. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)