Լևոն Շիրինյան
Լևոն Շիրինյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1953 (71 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1976) և Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ (1986) |
Գիտական աստիճան | քաղաքագիտության դոկտոր (2007) և փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Levon Shirinyan Վիքիպահեստում |
Լևոն Ղազարի Շիրինյան (հունվարի 8, 1953), հայ քաղաքագետ, հասարակական գործիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր (2007), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր[1]։ Լրատվական ռադիոյում հեղինակել և վարում է «Quo Vadis» կամ «ուր ես գնում, Հայաստա՛ն» հաղորդաշարը։ Հայաստանի Չորրորդ Հանրապետության քաղաքական հայեցակարգի առաջ մղողներից մեկը հայկական քաղաքագիտական դաշտում[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1953 թվականի հունվարի 8-ին[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971-1976 թթ. սովորել և ավարտել ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը[1]։
- 1985-1986 թթ. սովորել և ավարտել է Հայկական ԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1987 թվականի մարտին շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1], գիտական հետազոտության թեման՝ «էքստրապոլյացիայի մեթոդը և նրա դերը սոցիալական կանխատեսման մեջ»։ 2007 թվականի փետրվարին շնորհվել է քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «ժամանակակից երկրաքաղաքական (գեոպոլիտիկական) տեսությունները և արդի Հայաստանի երկրառազմավարության (գեոստրատեգիայի) գերակայությունները»։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976-1990 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ասիստենտ, դոցենտի պաշտոնակատար, դոցենտ։
- 1990-1993 թվականներին աշխատել է Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտում որպես դոցենտ։
- 1996 թվականին աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոեփայության և իրավունքի ինստիտուտում «Երկրաքաղաքական և քաղաքակրթական ուսումնասիրություններ» գ/հ խմբի ղեկավար։
- 1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ նախագահ աշխատակազմում որպես արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր մասնագետ։
- 2004-2007 թվականներին աշխատել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հոգևոր ճեմարանում փիլիսոփայության պատմության, սոցիոլոգիայի և հոգեբանության ուսուցիչ։
- 2007 թվականից աշխատում Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի դասախոս։
Կարդացվող դասընթացներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական պետական մանկավարժական համալսարանում իր աշխատանքային և գիտական գործունեության շրջանակներում բակալավրիատում կարդում է հետևյալ թեմաներով դասախոսություններ՝ Քաղաքագիտության արդի հիմնախնդիրներ, Աշխարհաքաղաքականության հիմունքներ, Կոնֆլիկտաբանություն, Էթնոկոնֆլիկտաբանություն, «Եվրոպական համանվագը» և հայկական հարցի էվոլյուցիան. իրավաքաղաքական տեսանկյուն[1]։
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետաքրքրությունների մեջ են մտնում հետևյալ ոլորտները՝ Երկրաքաղաքականության հիմնախնդիրներ, տարածաշրջանային անվտանգության և երկրառազմավարության հարցեր, կոնֆլիկտների տեսություն և էթնոկոնֆլիկտներ, քաղաքակրթության և արդիականացման (մոդեռնիզացիա) տեսության ու պրակտիկայի հիմնահարցեր[1]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենագրություններ և ձեռնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք մենագրությունների և ձեռնարկների հեղինակ է[1].
- Ռուբեն. Հայաստանի վերակերտումի ռազմավարությունը (երկրաքաղաքական վերլուծություն), Երևան.2004,188 էջ։
- Նոր աշխարհակարգը և Հայաստանը (երկրաքաղաքական-քաղաքակրթական ակնարկ), Երևան. 2006, 208 էջ։
- Հայ զինական ուժը առաջին աշխարհամարտի վերջնափուլում. Երևան.2010, 72 էջ։
- Արևմուտքի անկումը. Վուդրո Վիլսոնը և արդարացի աշխարհակարգի հաստատման ամերիկյան փորձի ձախողումը, Երևան. 2009:
- Թուրքական էթնոֆոբիան և հայոց ցեղասպանությունը, Երևան. 2011, 40 էջ։
- Արմենոցիդ. ծագումը, էվոլյուցիան, հանգուցալուծումը (երկրաքաղաքակրթական տեսանկյուն), Երևան. 2008:
- Խարխափումի տարիներ (1908-1915), Երևան. 2008:
- Համարկում` տարանջատումով (Այսրկովկասի համալիր անվտանգության տեսանկյունը), Երևան. 2010:
- Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը Հանթինգթոնի հիպոթեզի ոսպնյակում։
- Վուդրո Թ. Վիլսոնը, Սեմյուել Պ. Հանթինգթոնը և Հայաստանը փոխակերպվող աշխարհակարգում (երկրաքաղաքակրթական մոտեցում). Երևան2012, 79 էջ։
- 1918. L’Armenie en flames et la fin de la premiere guerre mondial (la force militaire armenienne). Troisieme edition revue et corrige. Erevan, 2014, 39 p.
- Հայոց հարցի Բալկանյան շրջադարձը, Երևան. 2015, 12 էջ։
- Հայոց ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և հայկական հարցի էվոլյուցիան, Եր. 2016 (Համահեղինակությամբ` Է. Օրդուխանյանի, Հ. Սուքիասյանի)։ Երևան., Գիտություն, 2016, 135 էջ։
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակել է ավելի քան 50 գիտական հոդված[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Շիրինյան» հոդվածին։ |
|
- Հունվարի 8 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Հայ քաղաքագետներ
- Քաղաքական գիտությունների դոկտորներ
- Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ պրոֆեսորներ