Լվովի Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան երաժշտական դպրոց
Լվովի Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան երաժշտական դպրոց ուկրաիներեն՝ Львівська середня спеціалізована музична школа-інтернат імені Соломії Крушельницької. | |
---|---|
Տեսակ | գիշերօթիկ դպրոց և մանկական երաժշտական դպրոց |
Հիմնադրված է | 1939 |
Անվանված է | Սալոմե Կրուշելնիցկա |
Աշակերտներ | 411 |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Լվով |
Կայք | solomiya-sk.lviv.ua |
Լվովի Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան միջնակարգ մասնագիտացված երաժշտական գիշերօթիկ դպրոց, հանրակրթական ուսումնական հաստատություն Լվովում (Ուկրաինա), որտեղ ուսանողները ստանում են երաժշտական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Դպրոցը կրում է ուկրաինացի օպերային երգչուհի (սոպրանո) և մանկավարժ Սալոմեա Կրուշելնիցկայայի անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան միջնակարգ մասնագիտացված երաժշտական գիշերօթիկ դպրոցը հիմնադրվել է 1939 թվականին Լվովում՝ ուկրաինացի կոմպոզիտոր և դաշնակահար Վասիլի Բարվինսկու նախաձեռնությամբ[1]։ Մինչ այդ այն հայտնի է եղել որպես կայսրուհի Ելիզավետայի գիմնազիա, որը հիմնադրվել է 18-րդ դարում[2][3]։ 1944 թվականից մինչև 1959 թվականը այն կոչվել է երաժիշտ ուսանողների միջնակարգ դպրոց, 1959 թվականին վերակազմավորվել է որպես մասնագիտացված երաժշտական գիշերօթիկ դպրոց[1]։ 1963 թվականին դպրոցը կոչվել է Սալոմեա Կրուշելնիցկայայի անունով[1]։
Դպրոցի տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գալինա Լևիցկայա - դպրոցի առաջին տնօրեն[1],
- 1972-1997 - Վլադիմիր Անտոնով[1],
- 1997-2004 - Բ. Մարտինովսկի,
- 2004-2009 - Դ. Կոմոնկո;
- 2009 թվականից՝ Լև Միրոնովիչ Զակոպեց[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցում գործում է յոթ երաժշտական բաժանմունք, որտեղ ուսուցանվում է ավելի քան 20 երաժշտական մասնագիտություններ[4]։ Վերապատրաստման ծրագիրը ներառում է հանրակրթական, երաժշտական-տեսական և հատուկ դասընթացներ։ Ուսանողները սովորում են այնպիսի երաժշտական առարկաներ, ինչպիսիք են սոլֆեջիոն, երաժշտության տեսությունը, հարմոնիան, երաժշտական գրականությունը և այլն[4]։ Դպրոցում ուսուցումն իրականացվում է ուկրաիներենով[5]։ Ուսումնական ծրագրում ընդգրկված է նաև օտար լեզուների պրոֆիլավորում՝ անգլերեն, Ֆրանսերեն, գերմաներեն[4]։ Դպրոցն ունի լրացուցիչ ռեսուրսներ՝ երկու համերգասրահ, Սալոմե Կրուշելնիցկայայի թանգարան, գրադարան՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի և երաժշտական գրականության հարուստ հավաքածուով[1]։ Դպրոցում դասավանդման ոճի և երեխաների զարգացման մեջ երաժշտության կարևորության ուսումնասիրության գործում առաջատար դերը պատկանում է 2009 թվականից դպրոցի տնօրեն Լև Միրոնովիչ Զակոպցին[6]։ Դպրոցի աշակերտները հայտնի են ազգային և միջազգային երաժշտական մրցույթներում իրենց հաջողություններով[7]։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարինա Բաշինսկայա[8] - ֆլեյտահար,
- Էնգելինա Բուրյակովսկայա[9] - դաշնակահարուհի,
- Ալյոնա Հավյուկ-Շերեմետ[10] - դաշնակահարուհի,
- Եվա Ռաբչևսկայա[11] - ջութակահար,
- Վասիլ Զացիխա[12] - ջութակահար,
- Ուստիմ Զուկ[13] - ջութակահար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Львівська середня спеціалізована музична школа-інтернат ім. С. Крушельницької». www.akolada.org. ua. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Музыкальная школа Соломии Крушельницкой». Urban media archive (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ Гавеля, Оксана Николаевна. реализация культурных цінностей и духовных надбань сучасної цивилизаций." Міжнародний вестник: Культурология. Филология. Музикознавство 2 (2014): 42-49.
- ↑ 4,0 4,1 4,2 «Львовская средняя специальная музыкальная школа-интернат имени С. Крушельницкой». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
- ↑ «ЛССМШІ ім. С. Крушельницької - Львовская область. ІСУО». lv.isuo.org. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ Zakopets, Lev (2019- 05-08). «УРОКИ МУЗЫКИ КАК ОСНОВНОЙ КОМПОНЕНТ РАЗВИТИЯ МУЗЫКАЛЬНОГО ВКУСА ДЕТЕЙ ВО ЛЬВОВСКОЙ СРЕДНЕЙ СПЕЦИАЛЬНОЙ МУЗЫКАЛЬНОЙ ОБРАЗОВАТЕЛЬНОЙ ШКОЛЕ ИМЕНИ С. КРУШЕЛЬНИЦКОГО». Педагогическое образование: теория и практика. 2 (26): 76–79. doi:10.32626/2309-9763.2019-26-2.76-79. ISSN 2309-9763.
- ↑ Ємець, Наталия Анатоліївна. теоретичне підгрунтя неоосхоластичної философії доби українського бароко." Міжнародний вестник: Культурологія. Филология. Музикознавство 2 (2014): 49-56.
- ↑ ImkaMusicCompetition (2019 թ․ մարտի 30). «Daryna Bachynska». IMKA CLASSICAL MUSIC & DANCE COMPETITION AND CONCERT SERIES (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Buriakovska Enhelina». UU Archive (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «OLENA HAVIUK-SHEREMET – #StayHome International Piano Competition» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Eva Rabchevska | VERE MUSIC FUND» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Vasyl Zatsikha | VERE MUSIC FUND» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Ustym Zhuk – alto». Lviv National Philharmonic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.