Լուսնի թանգարան
«Լուսնի թանգարան» (անգլ.՝ Moon Museum), վեց ամերիկացի հեղինակների՝ Ռոբերտ Ռաուշենբերգի, Դեյվիդ Նավրոսի[1], Ջոն Չամբերլենի, Կլես Օլդենբուրգի, Մայերս Ֆորեսթի և Էնդի Ուորհոլի գեղարվեստի ստեղծագործությունը կերամիկական թիթեղի վրա, որի չափսերը 1,9 սմ × 1,3 սմ են[2]։
Ենթադրվում է, որ այդ թիթեղն իբր թաքուն ամրացված է եղել Ապոլլո լուսնային մոդուլի ոտքերից մեկին և արդյունքում Լուսնի վրա է մնացել Ապոլոն-12 էքսպեդիցիայի արդյունքում[3]։ Համարվում է առաջին տիեզերական արտ-օբյեկտը[4]։ Սակայն անհնար է հստակ հաստատել, որ թիթեղը մնացել է Լուսնի վրա՝ դրա համար հատուկ տիեզերական առաքելություն չուղարկելով[5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունն իրենից ներկայացնում է 1,9 սմ × 1,3 սմ չափերի կերամիկական թիթեղ, որի վրա տեղադրված են վեց սև-սպիտակ աշխատանքներ։
Վերին շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]1) Էնդրյու Ուորհոլի նկարն է։ 2) Ռոբերտ Ռաուշենբերգի «Գիծը»։ 3) Դեյվիդ Նավրոսի սև քառակուսին՝ սպիտակ բարակ գծերով։
Ներքին շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]1) Ջոն Չամբերլենի «Սխեման»։ 2) Կլես Օլդենբուրգի «Երկրաչափական Միկի Մաուս»։ 3) Ֆորեսթ Մայերսի համակարգչով ստեղծած նկարը, որը կոչվում է «Փորձադարձ կապ»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ստեղծագործության ստեղծման գաղափարը պատկանում է Ֆորեստ Մայերսին, որն առաջարկել է կերամիկական թիթեղի վրա պատրաստել վեց ամերիկացի ականավոր նկարիչների աշխատանքների մանրանկարչական թանգարանը և թողնել այն լուսնի վրա։ Մայերսի բոլոր փորձերը, որոնք պետք է պաշտոնապես կատարվեին ՆԱՍԱ-ի միջոցով, չեն պսակվել հաջողությամբ։ Այդ ժամանակ նա որոշել է գնալ անօրինական ճանապարհով՝ որոշելով առանց պաշտոնական թույլտվության թիթեղը տեղափոխել տիեզերանավի տախտակամած։ Մայերսը կապվել է Experiments in Art and Technology ոչ առևտրային խմբի աշխատակիցների, ինչպես նաև Բելլի լաբորատորիայի և Ֆրեդ Վալդհաուերի լաբորատորիաների աշխատակիցների հետ (Grumman Corporation-ի ինժեներ), որոնք միասին ստեղծել են 16-ից մինչև 20 կերամիկական թիթեղներ, դրանց վրա փորագրված վեց նկարիչների մանրանկարներով։ Թիթեղներից մեկը տեղափոխվել է լուսնային մոդուլ, մյուսները բաժանվել են այս նախագծի մասնակիցների միջև։ Ըստ էության, տիեզերական նավի վրա թիթեղի տեղադրումն ապահովել է Ֆրեդ Վալդհաուերը՝ այդ փաստը հաստատելով Ֆորեստ Մայերսին ուղղված հատուկ հեռագրով։
Այս ակցիայի անցկացման փաստը թաքցվել է հասարակությունից այնքան ժամանակ, քանի դեռ Մայերսը չի հայտնել այդ մասին Նյու Յորք Թայմսին, որը հոդված է հրապարակել նախագծի մասին[6]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ David Novros(անգլ.)
- ↑ Who is John F.?, History Detectives, PBS, Season 8, Episode 1, June 7, 2010. Accessed July 14, 2010(անգլ.)
- ↑ Secret Museum On The Moon’s Surface(չաշխատող հղում). UCSD Libraries. March 1, 2008. Accessed July 14, 2010(անգլ.)
- ↑ The Moon Museum: First Space Art Object Lands at Tampa Museum of Art Արխիվացված 2011-07-14 Wayback Machine. Tampa Museum of Art June 18 — August 1, 2010. Accessed July 15, 2010.(անգլ.)
- ↑ «Лунный музей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Holy ^%$&! Man Smuggles Art To The &%#$ing Moon! Greg.com. February 8, 2008. Accessed July 14, 2010(անգլ.)