Jump to content

Լուսիլիու Բատիշտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսիլիու Բատիշտա
Ծնվել էապրիլի 26, 1965(1965-04-26) (59 տարեկան)
ԾննդավայրԼիսաբոն
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Լուսիլիու Կարդոսո Կորտես Բատիշտա (պորտ.՝ Lucílio Cardoso Cortez Batista, ապրիլի 26, 1965(1965-04-26), Լիսաբոն), պորտուգալացի ֆուտբոլային մրցավար, մասնագիտությամբ բանկի գանձապահ։

Սկսել է մրցավարություն Պորտուգալիայի բարձրագույն խմբի առաջնությունում 1990-ականների կեսերին։ Միջազգային մակարդակով նա վարել է 2004 թվականի Եվրոպայի առաջնության երկու հանդիպում տանը, ինչպես նաև երկու հանդիպում՝ 2003 թվականին Ֆրանսիայում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում։

Բատիստան մրցավարություն է անցկացրել նաև Չեմպիոնների լիգայի (16 հանդիպում) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (10 հանդիպում) հանդիպումներում[1], բացի այդ, նա որպես մրցավար է հրավիրվել 2006 թվականի Ուկրաինայի գավաթին եզրափակչին[2]։ Նա իր կարիերիան ավարտեց 2009/10 մրցաշրջանի վերջում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]