Jump to content

Լուսավորման տեղակայանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսավորման տեղակայանք, լուսավորման համար նախատեսված լուսատեխնիկական սարքերի համախումբ։ Լուսավորման տեղակայանք հասկացությունը վերաբերում է առավելապես արհեստական էլեկտրական լուսավորման տեղակայանքներին և ներառում լուսավորման սարքեր, գործարկող-կարգավորող սարքավորումներ, հաղորդալարեր, բաշխիչ վահաններ և այլն։ Բացի այդ, Լուսավորման տեղակայանքը սովորաբար ընդգրկում է լուսավորման որակի բարձրացման (օրինակ՝ արհեստական ֆոն ստեղծելու հատուկ հարմարանքներ, ինչպես նաև լուսային հոսքի տարածական վերաբաշխմանը մասնակցող մակերևույթներ։ Լուսավորման տեղակայանքներ են նաև առողջարար ճառագայթման տեղակայանքները (տես Լուսաբուժություն) և ազդանշանային լապտերները։ Լուսավորման տեղակայանքները հաճախ փողոցների, շենքերի և շինությունների գեղարվեստական ձևավորման անկապտելի տարրն են կազմում, հետևաբար պետք է բավարարեն բարձր գեղագիտական պահանջների։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 692