Լուիսա Ֆլոդին
Լուիսա Ֆլոդին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1828[1] |
Ծննդավայր | Kil, Շվեդիա[2][3][1] |
Մահացել է | մարտի 20, 1923[4][1][5][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | լրագրող և խմբագիր |
Ամուսին | Sigfrid Flodin?[7] |
Անդամություն | Swedish Publicists' Association? |
Louise Flodin Վիքիպահեստում |
Լուիսա Ֆլոդին (շվեդ.՝ Charlotta Lovisa «Louise» Christina Flodin, սեպտեմբերի 17, 1828[1], Kil, Շվեդիա[2][3][1] - մարտի 20, 1923[4][1][5][…], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ լրագրող, տպագրող, հրատարակիչ և ֆեմինիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լովիսան ծնվել է Էրեբրուում, 1828 թվականին, որտեղ նրա մայրը դպրող էր ղեկավարում։ Սկզբում նա ինքն է աշխատել նույն դպրոցում որպես ուսուցիչ, ապա 1856 թվականին սկսել է ուսանել տպարանում, որն այն ժամանակ բավականին անսովոր էր կնոջ համար։ 1858 թվականին նա Արբուգում ձեռք է բերել տպագրական մեքենա և սկսել է հրատարակել սեփական Arboga Tidning թերթը` շաբաթական մեկ համարով։
Սկզբում Լուիսան իր թերթի սեփականատերը և միակ աշխատակիցն էր, ինքն էր կատարում ամբողջ աշխատանքը։ Հետագայում նա սկսել է աշխատել բացառապես կին աշխատակցուհիների հետ, քանի որ ցանկացել է կանանց սովորեցնել պտագրության հետ աշխատել և լրագրողական մասնագիտությունն ավելի մատչելի դարձնել կանանց համար։ Նա ղեկավարել է թերթի ստեղծման բոլոր փուլերը՝ հոդվածներ գրելուց մինչև թղթի վրա տպագրելը, անձամբ ուսուցանել է աշխատակցուհիներին։ Լուիսան Շվեդիայում առաջին կին խմբագիրը չէր, կանայք թերթեր էին հիմնել և ղեկավարել դրանք նրանից հարյուր տարի առաջ, սակայն նա դարձել է առաջին շվեդուհին, որը պաշտոնապես թերթերի թողարկման արտոնագիր է ստացել, և այդ պատճառով էլ համարվում էր այդ ոլորտի առաջամարտիկը։
Arboga Tidning թերթում բարձրացվում էին քաղաքի հրատապ հիմնահարցերը, անցկացվում հանրային քննարկումներ, որոնցից մեկն ավարտվել է Արբուգայի պահպանողական շրջանակների հետ կոնֆլիկտով՝ կապված քաղաքի ժամացույցների հետ։ Այդ պատճառով 1862 թվականին Լովիսան վաճառել է թերթը և Արբուգայից տեղափոխվել է Ստոկհոլմ։ Այնտեղ նա հիմնել է «Իրիս» թերթը և հրատարակել այն 1862-1864 թվականներին, եղել է հրատարակիչ և տպարանի ղեկավար, որտեղ միայն կանայք էին սովորում և աշխատում։ Նա ամուսնացել է հրատարակիչ Սիգֆրիդ Ֆլոդինի հետ 1865 թվականին։ Նրանց տունը 1860-1870-ական թվականներին Ստոկհոլմի մտավորականների համար հանդիպումների վայր է եղել։
1875 թվականին աչքի հիվանդությունը ստիպել է Լուիսային վաճառել տպարանը և զբաղվել ամուսնու գործերով։
Երբ 1885 թվականին կանայց սկսել են պաշտոնապես ընդունել Publicistklubben (Հրապարակախոսների շվեդական ասոցիացիա), Լուիսան այնտեղ ընդունվողներից առաջիններից մեկն էր։
Լուիսա Ֆլոդինը մահացել է 1923 թվականին, Ստոկհոլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 2,0 2,1 2,2 Շվեդիայի բնակչության 1910 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 3,0 3,1 3,2 Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 4,0 4,1 4,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ http://www.svenskagravar.se/search?ShowFilters=False&Query=Flodin%2C+CHARLOTTA+LOVISA+KRISTINA&ParishId=&GraveNumber=&BirthDate=&DeathDate=&BurialDate=&OrderByDesc=False&OrderBy= — Svenskagravar.se.
- ↑ K Sigfrid Flodin
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիսա Ֆլոդին» հոդվածին։ |