Լուիզա Ղամբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Ղամբարյան
Ծնվել էհունիսի 15, 1977(1977-06-15) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Քաղաքացիություն Հայաստան
ՄասնագիտությունԴերասանուհի
Ամուսին(ներ)Գեորգի Պողոսյան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Լուիզա Գագիկի Ղամբարյան (հունիսի 15, 1977(1977-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2014

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Ղամբարյանը ծնվել է Երևան քաղաքում, 1977 թվականին։ 1994-1999 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ռեժիսուրայի բաժնում։ Ավարտել է Յուրի Երզնկյանի արվեստանոցը։ 1994 թվականից աշխատել է հայկական հեռուստատեսությունում, վարել տարբեր հաղորդումներ՝ «Ես» մանկապատանեկան, «Պարատուն», «Ինչ եփել այսօր», «Բրաբիոն»։ 1995 թվականից աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում[1]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուլիետ՝ «Ռոմեո և Ջուլիետ»
  • Սոֆի՝ «Չաո»
  • Եվա՝ «Սպանել սիրո համար»
  • Աննա՝ «Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի»
  • Դիանա՝ «Մամա միա»
  • Լեդի Մակբեթ՝ «Մակբեթ»
  • Դոննա Իսաբել՝ «Դոն Ժուան»
  • Քլեմեն՝ «Մոռանալ Հերոստրատին»
  • Այծեմնիկ՝ «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» («Արտավազդ» 2009 թվականի լավագույն երիտասարդ դերասանուհի)

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դժբախտ երջանկություն»
  • «Վերադարձ»
  • «Կյանքի գինը»
  • «Ընտրյալները»
  • «Հարազատ թշնամի»
  • «Բացի՛ր աչքերդ»
  • «Ավազե դղյակ»
  • «Ծղրիդի երգը»
  • «Շահմարի Առեղծվածը»
  • «Արմատներ»
  • «Անատոլիական պատմություն»
  • «Սիրո թևեր»
  • «Կորած օրագիրը»
  • «Կհանդիպենք անտառի տնակում»
  • «Երդում»
  • «Վաղվանից առաջ»
  • «11 ու 1 գիշեր»
  • «Կույր աշխահ»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]