Լուիզա Ղամբարյան
Արտաքին տեսք
Լուիզա Ղամբարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ամուսին(ներ) | Գեորգի Պողոսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Լուիզա Գագիկի Ղամբարյան (հունիսի 15, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Ղամբարյանը ծնվել է Երևան քաղաքում, 1977 թվականին։ 1994-1999 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ռեժիսուրայի բաժնում։ Ավարտել է Յուրի Երզնկյանի արվեստանոցը։ 1994 թվականից աշխատել է հայկական հեռուստատեսությունում, վարել տարբեր հաղորդումներ՝ «Ես» մանկապատանեկան, «Պարատուն», «Ինչ եփել այսօր», «Բրաբիոն»։ 1995 թվականից աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում[1]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուլիետ՝ «Ռոմեո և Ջուլիետ»
- Սոֆի՝ «Չաո»
- Եվա՝ «Սպանել սիրո համար»
- Աննա՝ «Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի»
- Դիանա՝ «Մամա միա»
- Լեդի Մակբեթ՝ «Մակբեթ»
- Դոննա Իսաբել՝ «Դոն Ժուան»
- Քլեմեն՝ «Մոռանալ Հերոստրատին»
- Այծեմնիկ՝ «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» («Արտավազդ» 2009 թվականի լավագույն երիտասարդ դերասանուհի)
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դժբախտ երջանկություն»
- «Վերադարձ»
- «Կյանքի գինը»
- «Ընտրյալները»
- «Հարազատ թշնամի»
- «Բացի՛ր աչքերդ»
- «Ավազե դղյակ»
- «Ծղրիդի երգը»
- «Շահմարի Առեղծվածը»
- «Արմատներ»
- «Անատոլիական պատմություն»
- «Սիրո թևեր»
- «Կորած օրագիրը»
- «Կհանդիպենք անտառի տնակում»
- «Երդում»
- «Վաղվանից առաջ»
- «11 ու 1 գիշեր»
- «Կույր աշխահ»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արտավազդ» մրցանակ (2009)
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2014)[2]