Լորենս Շարկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենս Շարկի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1898(1898-08-18)
ԾննդավայրՆոր Հարավային Ուելս, Ավստրալիա
Մահացել էմայիսի 13, 1967(1967-05-13) (68 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունլրագրող, արհմիութենական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններգերագույն քարտուղար

Լորենս Լուիս Շարկի (անգլ.՝ Lawrence Louis Sharkey, օգոստոսի 18, 1898(1898-08-18), Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա - մայիսի 13, 1967(1967-05-13), Սիդնեյ, Ավստրալիա), հայնտի նաև որպես Լենս Շարկի և Լ․Լ․ Շարկի (Lance Sharkey, L. L. Sharkey), ավստրալիացի կոմունիստ քաղաքական գործիչ։

Պատանի հասակից մասնակցել է արհմիութենական շարժմանը։ Եղել է մի շարք գործադուլների կազմակերպիչ ու ղեկավար։ 1924 թվականից Ավստրալիայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ), 1928 թվականից՝ դրա կենտրոնական կոմիետեի, 1930 թվականից՝ քաղկոմիտեի (քաղբյուրո) անդամ։ 1930-1948 թվականներին՝ ԱԿԿ ԿԿ-ի նախագահ, 1948-1965 թվականներին՝ գլխավոր քարտուղար, 1965-1967 թվականներին՝ ԱԿԿ ԿԿ-ի նախագահի տեղակալ։ 1930-ական թվականներին խմբագրել է ԱԿԿ տպագիր օրգանները։ Մասնակցել է Կոմինտերնի 17-րդ կոնգրեսին (1935), ընտրվել է Կոմինտերնի ԳԿ-ի անդամության թեկնածու։ Հեղափոխական գործունեության համար հալածվել և բանտարկվել է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։