Jump to content

Լոպե դե Վեգա (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոպե դե Վեգա
Տեսակթատրոն
Երկիր Իսպանիա
Գտնվելու վայրըՄադրիդ
Հիմնադրման ամսաթիվ1947
 Teatro Lope de Vega, Madrid Վիքիպահեստում

Լոպե դե Վեգա (իսպ.՝ El teatro Lope de Vega), թատրոն Մադրիդում, գտնվում է Գրան Վիա փողոցում։ Կառուցվել է 1945-1949 թվականներին, ըստ ճարտարապետներ Խոակին և Խուլիան Օտամենդիների նախագծի։ Անվանակոչվել է ի պատիվ իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Լոպե դե Վեգայի։

Թատրոնի շենքը գտնվում է Հիսուսի միաբանության հետևորդների տան նախկին շենքում։ 1931 թվականին այն հրդեհվել է։ 13 տարի անց այն ձեռք է բերվել «Մայրաքաղաքային բնակարան» կազմակերպության կողմից, որն էլ սկսել է զբաղվել դատարկված տարածքի վերականգնմամբ։ Այստեղ կազմակերպությունը կառուցել է ստորգետնյա առևտրի կենտրոն, «Լոպե դե Վեգա» հյուրանոցը և նույն անվամբ թատրոն[1]։ Թատրոնը բացվել է 1949 թվականի ապրիլի 16-ին[2]` հատուկ մյուզիքլների ցուցադրման համար, սակայն 1954 թվականին վերաձևափոխվել է` դառնալով կինոթատրոն։ 1997 թվականին «Լոպե դե Վեգա»-ն նորից դառնում է թատրոն, որտեղ մյուզիքլներ են ցուցադրվում։ Շուտով այն ձեռք է բերում «Իսպանական Բրոդվեյ» անվանումը։ 2011 թվականին թատրոնը վերանորոգվում է` իր բեմում իսպանական ամենահայտնի «Առյուծ արքա» մյուզիքլը ցուցադրելու համար[2]։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Stage Entertainment España»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004. «Mamma Mia!»
  • 2007. «Հիսուս Քրիստոս սուպերաստղը»
  • 2008. «Հիանալի մյուզիքլ»
  • 2009. «Սպամատոլ»
  • 2010. «Մերժվածները»
  • 2011. «Առյուծ արքա»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Del Corral, José La Gran Vía: historia de una calle. — Madrid: Sílex Ediciones, 2002. — С. 172-173. — ISBN 8477371148
  2. 2,0 2,1 «Teatro Lope de Vega». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]