Լոուրեն Լուիզա Փրայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուրեն Լուիզա Փրայս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ, քիքբոքսեր և ֆուտբոլիստուհի
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 25, 1994(1994-06-25)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Նյուպորտ, Ուելս, Միացյալ Թագավորություն
Ակումբ՝Wales women's national football team? և Cardiff City FC?
167 սանտիմետր
Քաշ՝70 կիլոգրամ

Լոուրենս Լուիզա Փրայս (հունիսի 25, 1994(1994-06-25)[1], Նյուպորտ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի բռնցքամարտիկ[2][3], նախկին քիքբոքսեր և ֆուտբոլիստ[4]։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի չեմպիոն։ 2018 թվականի աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։ 2019 թվականին ճանաչվել է Եվրոպական խաղերի հաղթող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ճանաչվել է ազգային առաջնության հաղթող 69 կգ քաշային կարգում։

2011 թվականի Ռոտերդամում Եվրոպայի առաջնությունում դարձել է մեդալակիր՝ նվաճելով բրոնզե մեդալ։

2016 թվականի Եվրոպայի առաջնությունում Բուլղարիայում կրկին երրորդ տեղն Է զբաղեցրել և բրոնզե մեդալ նվաճել մինչև 75 կգ քաշային կարգում։

Սոֆիայում կայացած Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում կրկին կարողացել է դառնալ մեդալակիր՝ նվաճելով առաջնության բրոնզե մեդալ։

Հնդկաստանում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի 10-րդ առաջնության 1/2 եզրափակչի մենամարտում, որը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 23-ին, ուելսցի մարզուհին հանդիպել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Նուշկա Ֆոնտեյնի հետ՝ զիջել նրան 2:3 հաշվով և ավարտել ելույթը աշխարհի առաջնությունում՝ նվաճելով մրցաշարի բրոնզե մեդալ։ 2019 թվականի մայիսին մասնակցել է Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերին[5] և արժանացել ոսկե մեդալի[6]։

2019 թվականի աշխարհի նախաօլիմպիական առաջնությունը, որը տեղի է ունեցել Ուլան Ուդեում հոկտեմբերին, ուելսցի մարզուհին ավարտել է եզրափակիչ գոտեմարտով՝ մրցավարների առանձին որոշմամբ զիջելով նիդեռլանդացի մարզուհի Նուշե Ֆոնտեյնին։ Թիմը բողոք է ներկայացրել, որը բավարարվել է. հաղթանակը շնորհվել է Լոուրենին։ Արդյունքում կանանց բռնցքամարտի աշխարհի տասնմեկերորդ առաջնությունում նա նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը[7]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ[8][9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Boxing PRICE Lauren - Tokyo 2020 Olympics». Olympics. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  3. «BoxRec: Lauren Price». BoxRec. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Penman, Andrew (2018 թ․ նոյեմբերի 23). «Gwent's Lauren Price wins world boxing bronze in India». South Wales Argus. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Team GB squad announcement for the European Games». Team GB. 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  6. Williams, David (2019 թ․ հունիսի 30). «Olympic hopeful Lauren Price strikes European Games gold in Minsk». South Wales Argus. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  7. Спорт Mail.ru (2019 թ․ հոկտեմբերի 13). «Протест сборной Уэльса удовлетворен, Прайс выиграла ЧМ в Улан-Удэ» (ռուսերեն). Спорт Mail.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. «11 boxers named for Tokyo Games». www.teamgb.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Dominant Lauren Price produces accomplished display to win boxing gold - Team GB's 22nd in Tokyo». Telegraph. 2021 թ․ օգոստոսի 8.
  10. Harris, Katie (2021 թ․ օգոստոսի 8). «Prince William shares rare personal tweet congratulating Olympic champion he interviewed». Express.co.uk.
  11. «Prince William tweets personal congratulatory note to Olympic champion Lauren Price». www.geo.tv.