Լոլոնգ
Լոլոնգ | |
---|---|
Տեսակ | առանձնյակ |
Ծնվել է | անհայտ |
Սատկել է | 10 փետրվար 2013 |
Սատկելու վայր | Bunawan, Agusan del Sur, Caraga, Ֆիլիպիններ |
Քաշ | 1075 կգ |
Մրցանակներ | |
Lolong Վիքիպահեստում |
Լոլոնգ, խոշոր կատարավոր կոկորդիլոս, որին բռնել են Ֆիլիպիններում 2011 թվականին և որը սատկել է 2012 թվականի փետրվարի 10-ին։ Այն իր 6,17 կամ 6,095 մետր (ըստ չափման երկու տարբեր մեթոդների) մարմնի երկարությամբ և 1075 կգ քաշով, եղել է երբևէ կենդանի բռնված և անազատության մեջ պահված ամենախոշոր կատարավոր կոկորդիլոսը[1][2][3][4]։ Բռնելիս այս կոկորդիլոսը չորս անգամ պոկել է պողպատե մալուխները՝ 6-12 տոննա առաձգական ուժով, և Լոլոնգին ջրից դուրս բերելու համար պահանջվել է մոտ հարյուր մարդու ջանք և երկար պայքարի մի ամբողջ գիշեր։
Բռնելու պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկորդիլոսին բռնել են Ֆիլիպինների Ագուսան դել Սուր նահանգի Բոնավան մունիցիպալիտետում 2011 թվականի սեպտեմբերի 3-ին[5][6]։ Բռնելը հնարավոր է դարձել տեղական իշխանությունների ուժերի, բնակիչների և Պալավան նահանգի կոկորդիլոսների որսորդների համատեղ ջանքերի շնորհիվ։ Հսկա կոկորդիլոսին որսում էին երեք շաբաթ, այդ ընթացքում նա չորս անգամ կտոր-կտոր է արել պողպատե մալուխներից պատրաստված թակարդները։ Իսկ բռնվելուց հետո մոտ 100 մարդ է պահանջվել ցամաք դուրս բերելու և կապելու համար[7]։ Ըստ տարբեր գնահատականների բռնվելու պահին կոկորդիլոսը եղել է առնվազն 50 տարեկան[8]։
Լոլոնգին կասկածում էին Բունավան քաղաքում անհետ կորած ձկնորսի սպանության[9], ինչպես նաև տասներկուամյա աղջկա սպանության մեջ, որի գլուխը հայտնաբերվել էր երկու տարի առաջ, սակայն դրա ապացույցներ չեն հայտնաբերվել։ Նա նաև հիմնական կասկածյալն է եղել շրջանում ջրային գոմեշների անհետացման մեջ, ինչն իր հերթին արդեն հաստատվել է կոկորդիլոսի ստամոքսի պարունակությամբ[10]։
Կոկորդիլոսի անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկորդիլոսն անվանվել է ի պատիվ Էռնեստո «Lolong» Գոլարան Կանիետեի (Ernesto «Lolong» Goloran Cañete), Պալավանի կոկորդիլոսների և վայրի բնության կենտրոնի (Palawan Crocodile and Wildlife Reservation Center) ամենափորձառու կոկորդիլոսի որսորդներից մեկն էր, որսորդը առողջական խնդիրներ է ունեցել և մահացել է սրտի կաթվածից 49 տարեկանում՝ կոկորդիլոսին բռնելուց մի քանի օր առաջ[11]։
Գինեսի ռեկորդների գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունիսին՝ ավստրալիացի կենդանաբան և կոկորդիլոսների փորձագետ դոկտոր Ադամ Բրիթոնի չափումներ կատարելուց վեց ամիս անց, Լոլոնգը պաշտոնապես հավաստագրվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ «որպես անազատության մեջ գտնվող աշխարհի ամենամեծ կոկորդիլոսը»՝ 6,17 մ երկարությամբ (20 ոտնաչափ 3 դյույմ)[12]։ Մինչ այդ ամենամեծ կոկորդիլոսի տիտղոսը պատկանում էր Քվինսլենդում գտնվող Ավստրալիայի կոկորդիլոսների այգու (Marineland Melanesia) բնակչին՝ Կասիուս անունով կատարավոր կոկորդիլոսին, որի երկարությունը 5,48 մ էր, իսկ տարիքը՝ ավելի քան 100 տարի։ «Անազատության մեջ գտնվող ամենամեծ կոկորդիլոսի» կոչումը Լոլոնգի սատկելուց հետո վերադարձել է Կասիուսին։
Կոկորդիլոսի մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոլոնգին սատկած են գտել 2013 թվականի փետրվարի 10-ին երեկոյան ժամը 8-ի սահմաններում[13]։ Հերձումը ցույց է տվել, որ կոկորդիլոսը սատկել է թոքաբորբից և սրտի կանգից, ինչը սրվել է սնկային վարակի և սթրեսի պատճառով[14][15][16]։ 2017 թվականի հունիսին Լոլոնգի աճյունը տեղափոխվել է Մանիլայի Բնական պատմության ազգային թանգարան[17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Lolong" holds world record as largest croc in the world». Biodiversity Management Bureau. 2011 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Britton, Adam (2011 թ․ նոյեմբերի 12). «Accurate length measurement for Lolong». Croc Blog. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «NatGeo team confirms Lolong the croc is world's longest». GMA News. 2011 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Philippine town claims world's largest crocodile title». The Telegraph. 2011 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «NatGeo team confirms Lolong the croc is world's longest». GMA News Online (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Pictures: Biggest Crocodile Ever Caught?». 2011 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Giant crocodile captured alive in Philippines». Yahoo! News. Associated Press. 2011 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Giant crocodile captured in Philippines – but a bigger one may be at large». The Guardian. Associated Press. 2011 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Manila, Associated Press in (2009 թ․ մարտի 13). «Crocodile kills schoolgirl, 10, in canoe on lake». the Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Morella, Cecil (2021 թ․ հունվարի 6). «Philippines catches 'largest crocodile on record». ABS-CBN News. Agence France-Presse. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Anda, Redempto D. «'Lolong,' the crocodile hunter» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Lolong officially the world's largest crocodile in captivity». crocodilian.blogspot.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Mike. «"Lolong" Largest Saltwater Crocodile in Captivity is Dead». Everything Dinosaur Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Pneumonia, stress contributed to Lolong's death, initial study shows». GMA News Online (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ "Pneumonia, stress contributed to Lolong's death, initial study shows". GMA News Online (20 February 2013).
- ↑ «National Museum, Agusan execs agree to preserve Lolong's remains». The Philippine Star. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Lolong, once world's largest crocodile in captivity, now in National Museum | Coconuts Manila» (ամերիկյան անգլերեն). coconuts.co. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Gascon, Melvin. «'Lolong' back as star at Nat'l Museum of Natural History». Philippine Daily Inquirer (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ADAM R. C. BRITTON, ROMULUS WHITAKER, NIKHIL WHITAKER Here be a Dragon: Exceptional Size in a Saltwater Crocodile (Crocodylus porosus) from the Philippines(անգլ.) // Herpetological Review : journal. — 2012. — Т. 43. — № 4.