Լոգոնի Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոգոնի Հանրապետություն (ֆր.՝ République de Logone, անգլ.՝ Republic of Logone), պաշտոնապես՝ Դար Էլ Կուտիի Հանրապետություն  (ֆր.՝ République du Dar el Kuti, անգլ.՝ Republic Dar El Kuti)[1], ինքնահռչակ ինքնավար մարզ և նախապետություն է միջազգայնորեն ճանաչվել որպես Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մի մաս։ Չունի ելք դեպի ծով։ Հանրապետություն է հռչակվել «Սելեկա» անկախ մուսուլմանական անջատողական շարժման կողմից՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ին։ «Դար Էլ Կուտի» անվանումը ծագել է սուլթանության անվանումից, որը գոյություն է ունեցել այդ տարածքում՝ 19-րդ դարում։ Աշխարհի ոչ մի երկրի կողմից չի ճանաչվել պետություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ, որը դեռ մեկ տարի առաջ էր սկսվել, մուսուլմանական Սելեկա խմբավորման ապստամբները ստիպել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրանսուա Բոզիզեին, որը քրիստոնյա էր, լքել կաբինետը։ Սա հանգեցրել է քրիստոնեական զինված խմբավորման՝ Անտիբալակայի անդամների կողմից բռնության։ ՄԱԿ-ը զինված խմբավորումներ է մտցրել և նախաձեռնել է սահմանադրական հանրաքվե՝ 2015 թվականի դեկտեմբերի 13-ին, իսկ ազգային ընտրությունները՝ դեկտեմբերի 27-ին, որպեսզի կայունացնի երկրի վիճակը։ Սակայն Նուդրեդին Ադամը, որը «Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության» առաջնորդն է, Սելեկա խմբավորման չորս մուսուլմանական ապստամբներից մեկը, չի մասնակցել նախատեսված ընտրություններին։ Նրա կարծիքով քրիստոնյաներն ու մուսուլմաններն այլևս չէին կարող միասին ապրել մի երկրում[2]։2015 թվականի դեկտեմբերի 14-ին Մաուլուդ Մուսան, որը Նուդրեդին Ադամի ներկայացուցիչն է, երկրի հյուսիս արևելքում հռչակել է Լոգոնի ինքնավար հանրապետություն։ Նա բացատրել է, որ իրենք ցանկանում են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից ինքնավարություն, իսկ վերջում՝ լիակատար անկախություն ձեռք բերել[3][4]։ Ավելի ուշ հայտարարել են, որ նոր հանրապետության անվանումը «Դար Էլ Կուտի» է։ Անվանումը վերցրվել է պատմական սուլթանատ Դար Էլ Կուտի Բրիայում և Բիրաի անունից։ Դար Էլ Կուտի Հանրապետության դրոշը բարձրացվել է հաջորդ օրը՝ մի քանի գյուղերում՝ Տիրինգուլում, Նդիֆայում և Մելեում։ Շաբաթվա ընթացքում դրոշը բարձրացվել է մի շարք քաղաքներում՝ Կագա Բանդորոյում, Նդելեում, Բրիայում և Բիրաոյում։ Դրոշի վրա պատկերված են երեք հորիզոնական գծեր․ դեղին (խորհրդանշում է հյուսիսի ոսկին), սև (խորհրդանշում է այն, որ հյուսիսը Բանգիի կառավարության կողմից լքված է) և կանաչ (խորհրդանշում է հողի բերքատվությունը)[5]։ Սև երիզի կենտրոնում սպիտակ եզրերով սև աստղ է։ Այն խորհրդանշում է հյուսիսում բնակվող մարդկանց պայքարն ինքնորոշման համար։ Ապստամբների դրոշը, որը բարձրացրել են տեղի ժանդարմեան, նկարահանվել է ՄԱԿ-ի անվտանգության ուժերի կողմից՝ Նդելե քաղաքում[5]։

Եյլի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Լուիզա Լոմբարդը բացատրել է, որ հնարավոր է նոր հանրապետության հռչակումը ընտրություններից առաջ բանակցային մարտավարություն էր կամ ազդեցության մեծացման մեթոդ, և որ ապստամբներն իրականում չեն հավատացել նոր պետության ստեղծմանը[6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fouchard, Anthony; André, James (2016 թ․ հուլիսի 13). «Centrafrique : à la rencontre des ex-rebelles putschistes» (ֆրանսերեն). France 24. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Rebels in Central African Republic Seek Muslim-Christian States» (անգլերեն). Телекомпания CBN. 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Rebel declares new state in Central African Republic» (անգլերեն). Анадолу. 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Сепаратисты в ЦАР объявили о создании "Республики Логон"» (ռուսերեն). Украинские национальные новости. 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  5. 5,0 5,1 Ori, Konye (2015 թ․ դեկտեմբերի 18). «The Republic of Logone: Self-determination and CAR's territorial integrity - Soapbox» (անգլերեն). TheAfricaReport.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  6. «CAR rebel leader declares autonomous state» (անգլերեն). Аль-Джазира. 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]