Լոբանովի տուն (Տագանրոգ)
Տեսակ | կառույց |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Հիմնադրված է | 1897 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Լոբանովի տուն (ռուս.՝ Дом Лобанова), նաև` Շչուչկինի տուն (ռուս.՝ Дом Щучкина)[1], տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 32 հասցեում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղքենի Մատվեյ Յակովլևիչ Լոբանովը 1897 թվականին կառուցել է մեկհարկանի տուն քաղաքի Հունական փողոց, 32 հասցեում[3]։ 1906 թվականի դրությամբ[4]` տունը դեռևս նրա սեփականությունն էր։ Որոշ տվյալներով` 1910 թվականին, այլ տվյալներով` 1915 թվականին[4], առանձնատունը դարձել է Նատալյա Դմիտրիևնա Շչուչկինայի սեփականությունը։ Նրա ամուսինը` բժիշկ, պետական խորհրդական Իվան Պավլովիչ Շչուչկինը, XX դարի սկզբից եղել է ռազմական բժիշկ Տագանրոգում։ Ընտանիքը դաստիարակել է երեք երեխայի։ Միակ որդին` Պավելը, ստացել էր խորունժիի (կրտսեր սպայի) աստիճան։ Երեսուն տարեկանում նա ողբերգաբար զոհվել է ճակատամարտում, Արևելյան Պրուսիայում։ Նրա հայրը` Իվան Պավլովիչը, 1915 թվականի փետրվարի սկզբին հասել է ճակատամարտի դաշտ և որդու մարմինը հասցրել Տագանրոգ[3]։
1921 թվականին Հունական, 32-ում գտնվել է № 10 ապաստարանը[4]։
1992 թվականին տանը տրվել է ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ, այն պաշտպանվում է օրենքով[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տան ճակատը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի։ Կողմնային մասերում գտնվում են ձևավոր ճակտոնները։ Տնից ձախ կառուցված է դռնակով կռածո դարպաս։ Տան բակում կցակառուցված է պատշգամբով փոքր աշտարակ։ Սանդղամուտքը գտնվում է կենտրոնում։ Ճակատին երևում են մի քանի կլորացված պատուհաններ, շինությունը զարդարում են կիսասյուները[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дом Щучкина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ 2,0 2,1 «Жилой дом//Комплекс застройки улицы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ 3,0 3,1 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Энциклопедия Таганрога