Jump to content

Լոբանովի տուն (Տագանրոգ)

Լոբանովի տուն
Տեսակկառույց
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1897
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
47°12′31″N 38°56′34″E / 47.208611111111°N 38.942777777778°E / 47.208611111111; 38.942777777778

Լոբանովի տուն (ռուս.՝ Дом Лобанова), նաև` Շչուչկինի տուն (ռուս.՝ Дом Щучкина)[2], տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 32 հասցեում[3]։

Քաղքենի Մատվեյ Յակովլևիչ Լոբանովը 1897 թվականին կառուցել է մեկհարկանի տուն քաղաքի Հունական փողոց, 32 հասցեում[4]։ 1906 թվականի դրությամբ[5]` տունը դեռևս նրա սեփականությունն էր։ Որոշ տվյալներով` 1910 թվականին, այլ տվյալներով` 1915 թվականին[5], առանձնատունը դարձել է Նատալյա Դմիտրիևնա Շչուչկինայի սեփականությունը։ Նրա ամուսինը` բժիշկ, պետական խորհրդական Իվան Պավլովիչ Շչուչկինը, XX դարի սկզբից եղել է ռազմական բժիշկ Տագանրոգում։ Ընտանիքը դաստիարակել է երեք երեխայի։ Միակ որդին` Պավելը, ստացել էր խորունժիի (կրտսեր սպայի) աստիճան։ Երեսուն տարեկանում նա ողբերգաբար զոհվել է ճակատամարտում, Արևելյան Պրուսիայում։ Նրա հայրը` Իվան Պավլովիչը, 1915 թվականի փետրվարի սկզբին հասել է ճակատամարտի դաշտ և որդու մարմինը հասցրել Տագանրոգ[4]։

1921 թվականին Հունական, 32-ում գտնվել է № 10 ապաստարանը[5]։

1992 թվականին տանը տրվել է ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ, այն պաշտպանվում է օրենքով[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան ճակատը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի։ Կողմնային մասերում գտնվում են ձևավոր ճակտոնները։ Տնից ձախ կառուցված է դռնակով կռածո դարպաս։ Տան բակում կցակառուցված է պատշգամբով փոքր աշտարակ։ Սանդղամուտքը գտնվում է կենտրոնում։ Ճակատին երևում են մի քանի կլորացված պատուհաններ, շինությունը զարդարում են կիսասյուները[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6101192000
  2. «Дом Щучкина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  3. 1 2 «Жилой дом//Комплекс застройки улицы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  4. 1 2 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
  5. 1 2 3 4 Энциклопедия Таганрога