Լյուդմիլա Կորոտկինա
Լյուդմիլա Կորոտկինա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1932 (91 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Ռուսական թանգարան |
Լյուդմիլա Վասիլևնա Կորոտկինա (ռուս.՝ Людмила Васильевна Короткина, դեկտեմբերի 15, 1932, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խոհրդային, ռուս արվեստաբան, թանգարանային գործիչ։ Արվեստագիտության դոկտոր։ Ռուսաստանի պետական թանգարանի առաջատար գիտաշխատող։ Ն. Կ. Ռերխի, Վ. Մ. Վասնեցովի, Կ. Ա. Սոմովի կյանքի և ստեղծագործությունների հեղինակ, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական գեղարվեստական մշակույթի խնդիրների վերաբերյալ գիտական աշխատանքների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենիգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը ավարտելուց հետո, ստացել է արվեստաբանի որակավորում։ Իսահակիվյան տաճարում աշխատել է զբոսավար։ 1958 թվականից աշխատանքային գործունեությունը կապված է Ռուսական պետական թանգարանի հետ։ Սկզբից աշխատել է էքսկուրսիոն բաժնում, զուգահեռաբար սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի հեռակա ասպերանտուրայում։
1983 թվականին այնտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված էր Ն. Կ. Ռերխի ստեղծագործության մեջ արվեստի սինթեզի խնդրին։
1985 թվականին լույս է տեսել «Ռերիխը Պետերբուրգում -Պետոգրադում» գիրքը, որը հիմնված էր գիտական շրջանառության մեջ առաջին անգամ ընդգրկված փաստաթղթերի վրա։ 2001 թվականին լույս է տեսել «Նիկոլայ Ռերիխի ստեղծագործական ուղին» գիրքը, ընդհանրացնելով ռերիխոգետի որոնումներն ու գտածոները։ 2002 թվականին դարձել է արվեստագիտության դոկտոր` պաշտպանելով «Արևելք-Արևմուտքը` Նիկոլայ Ռերխի գեղանկարչության մեջ» թեմայով դիսերտացիան[1]։ Այս թեման զարգանում է գիտական ժողովածուներում հետազոտողի գրքերում և հոդվածներում։
2004 թվականին լույս են տեսել «Վիկտոր Վասնեցով։ Նամակներ, նոր նյութեր» և «Կոնստանտին Անդրեևիչ Սոմով» աշխատությունները, որնոք նվիրված են մեծանուն ռուս նկարիչների կյանքի և գործունեության ուսումնասիրությունների բացահայտումներին։
Դասավանդել է Ա. Ի. Գերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում։ Ռուսական թանգարանի «Թանգարանային մանկավարժության և մանկական ստեղծագործության ռուսական կենտրոն» բաժնի աշխատակից է։
Կարճ մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Н. К. Рерих и «Мир искусства» // Сборник работ аспирантов кафедры истории русского и советского искусства / АХ СССР. Фак-т теории и истории искусств. — Л., 1969. — С. 79-94.
- Николай Рерих: Альбом / Авт. вступ. ст. и сост. Л. В. Короткина. — Л.: Аврора, 1976. — 16 с., [25] л. ил. — (Мастера мировой живописи). — Текст парал. на англ. яз.
- Малоизвестное панно Н. К. Рериха // Памятники культуры: новые открытия. 1982 — Л., 1984. — С. 365—370.
- Рерих в Петербурге — Петрограде / Л. В. Короткина. — Ленинград : Лениздат, 1985. — 224 с., 16 л.
- Работа Н. К. Рериха с архитекторами А. В. Щусевым и В. А. Покровским // Музей [Текст] : художественные собрания СССР: сборник статей. — М. : Советский художник, 1989
- К. Малевич, П. Филонов и современность / Л. В. Короткина, 14,[2] с. — Л.: Ленингр. орг. о-ва «Знание» РСФСР, 1991
- Николай Константинович Рерих : альбом / Л. В. Короткина; ред. : Г. П. Кукушкина; пер. : Э. И. Мячинская. — Санкт-Петербург : Художник России : Золотой век, 1996. — 192 с. : цв. ил. — (Русские живописцы XIX—XX веков).
- К вопросу об эскизах Н. К. Рериха к пьесе А. М. Ремизова «Трагедия об Иуде, принце Искариотском» // Государственный Русский музей. Отечественное искусство. X—XX век. Выпуcк III. СПб.: Palace Edition, 1997. С. 80-90.
- Образ «Древа Жизни» в творчестве Н. К. Рериха // Петербургский Рериховский сборник. Выпуск I. Академическая гимназия СПб Университета, Мемориальное собрание С. С. Митусова в СПб. — Санкт-Петербург, 1998.
- Н. Рерих: художник, просветитель, деятель культуры. — Екатеринбург, 1999.
- «Восток-Запад» в живописи Николая Рериха : диссертация доктора искусствоведения : 17.00.04/ — Санкт-Петербург, 2001. 294 c.
- Творческий путь Николая Рериха / Л. В. Короткина. — Санкт-Петербург : АРС, 2001. — 184 с. : ил., цв. ил. — (Новые материалы и исследования).
- Н. К. Рерих на выставках «Мира искусства» [Текст] // Петербургский Рериховский сборник. : Сборник посвящён 200-летию со дня рождения А. С. Пушкина и 100-летию Художественного объединения «Мир искусства» / Сост. В. Л. Мельников. СПб. : СПбГУ, 2001. Вып. 4. С. 417431. — ISBN 5288029318
- Монументально-декоративное искусство Н. К. Рериха // Культура и время. — 2002, № 1-2. — С.238-254.
- Константин Андреевич Сомов. — [Русская живопись XX века]. — СПб.: Золотой век, 2004. ISBN 5-3420-0078-5
- Виктор Васнецов. Письма, новые материалы / авт.-сост. Л. В. Короткина; науч. ред. Г. П. Кукушкина, В. А. Леняшин . — СПб. : АРС, 2004 . — 320 с. : фот., портр., цв.ил. — В надзаг.: Рос. Акад. художеств. С.-Петерб. гос. акад. ин-т живописи, скульптуры и архитектуры им. И. Е. Репина. — ISBN 5-900351-45-9
- Человек необыкновенной судьбы // Рериховский век : каталог выставки. — Санкт-Петербург: Золотой век, 2009. — С. 15-24.
- Иностранные художники в России в XVIII веке [Текст] : на материале коллекции Русского музея : методическое пособие для музейных и школьных педагогов / Л. В. Короткина ; Санкт-Петербург : НП-Принт, 2012.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «„Восток — Запад“ в живописи Николая Рериха» // Научная электронная библиотека.