Լիվնոյի պանիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիվնոյի պանիր
Տեսակպանիր
Առաջացման երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Կաթկովի կաթ

Լիվնոյի պանիր (բոսնիերեն՝ Livanjski sir), պինդ պանրատեսակ, որի արտադրությունն սկսվել է տասնիններորդ դարի վերջերին[1] Հյուսիսարևմտյան Հերցեգովինայի Լիվնո[2][3][4] բնակավայրում, այնուհետև տարածվել Գլամոչի և Տոմիսլավգրադիւ շրջաններում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պանրի ի հայտ գալը պատմական արմատներ ունի։ Մեծ տերությունների 1878 թվականի բեռլինյան կոնգրեսը, հավանության արժանացնելով Անգլիայի առաջարկությունը, Ավստրո-Հումգարիային լիազորեց թուրքերից գրավել Բոսնիան և Հերցեգովինան։ Այստեղ իրենց իշխանությունը հաստատելուց հետո ավստրոհունգարացիները վարչաքաղաքական, հասարակական, տնտեսական բարեփոխումներ իրականացրին։ Քանի որ տարածաշրջանը ագրարային էր, գյուղատնտեսությունը և մասնավորապես անասնապահությունը զարգացնելու նպատակով մի շարք նպաստավոր վայրերում, այդ թվում՝ նաև Լիվնոյում հիմնեցին անասնապահական խոշոր ֆերմա և զարկ տվեցին պանրի արտադրությանը՝ այստեղ ուղարկելով պանրագործ վարպետներ, որոնցից առանձնապես հիշարժան է ֆրանսիացի Կիպրիան Ժեյեի ներդրած խոշոր ավանդը։ Նրա գլխավորությամբ կազմակերպվել է ոչխարի կաթից շվեյցարական գրույե, ֆրանսիական ռոկֆոր և այլ տեսակի պանիրների արտադրությունը (ի դեպ, այստեղ արտադրված բարձրորակ ռոկֆորը 1896 թվականին արժանացել է «Grossenmilleniums» մեդալի)։ Ֆրանսիացի այդ պանրագործ վարպետի գլխավորությամբ էլ 1906 թվականին հիմք է դրվել Լիվնո տեսակի պանրի արտադրությունը, որը սկզբից ևեթ մեծ պահանջարկ է վայելել միապետության շուկայում։

Ներկայումս այդ պանրատեսակի խոշորագույն արտադրողը "Mljekara Livno" պանրագործարանն է, որն այդ արտադրատեսակից 2005 թվականին թողարկել ու վաճառել է ավելի քան յոթ հարյուր տոննա։ Մեր օրերում Լիվնոյի պանրի պատրաստման համար ոչխարի կաթի հետ մեկտեղ մշակում են կովի կաթ՝ մոտավորապես 70 տոկոս և 30 տոկոս հարաբերակցությամբ (ոչխարի կաթի քանակը 60 տոկոսից պակաս չպիտի լինի)։ Այդ պանրատեսակի հասունացումը տևում է 60-65 օր։ Այն հայտնի է իր սուր համային հատկանիշներով։ Տնային պայմաններում պատրաստելիս լրացուցիչ համ հաղորդելու նպատակով երբեմն հավելում են որոշակի տեսակների կանաչեղեն և այլ համեմունքներ։

Լիվնոյի պանիրը տարածաշրջանում և աշխարհում համարվում է բոսնիահերցեգովինյան բրենդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «http://www.mljekaralivno.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. John Van Antwerp Fine, When Ethnicity Did Not Matter in the Balkans, University of Michigan Press, 2006.
  3. Marko Vego, Naselja bosanske srednjevjekovne države, Svetlost, 1957.
  4. Vjekoslav Klaić, Bribirski knezovi od plemena Šubič do god. 1347, Naklada "Matice hrvatske", 1897.