Լեո Լեո Վարդանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեո Լեո Վարդանյան | |
---|---|
Ի ծնե | Լևոն Համլետի Վարդանյան |
Ծնվել է | 1971, հունիսի 20 |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1996) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Լեո Լեո Վարդանյան (հունիսի 20, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի նկարչության բաժինը
- 1996 թվականից հանդիսանում է Նկարիչների միջազգային ֆեդերացիայի և Ռուսաստանի նկարիչների միության անդամ
- 2007 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
- 1989-2010 թվականներին ցուցադրվել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվականին անհատական ցուցահանդես «Գոյակ» պատկերասրահում, Երևան
- 2000 թվականին խմբակային ցուցահանդես «Հայ նկարիչների Կիբերտարածական հարաբերությունները», Երևան
- 2000 թվականին խմբակային ցուցահանդես, Բիենալ Արվեստի Երկրորդ միջազգային ցուցահանդես, Գյումրի, Հայաստան
- 2010 թվականին Աբստրակտ արվեստի ցուցահանդես Ժամանակակից արվեստի թանգարանում, Երևան
- 2012 թվականին «Ակադեմիա» պատկերասրահ, Երևան[1]
- 2015 թվականին «Գույնից իդեա-իդեայից գույն», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[2]
- 2019 թվականին «Իմ լուսամուտից» անհատական ցուցահանդես, ՀԲԸՄ ցուցասրահ, Երևան[3]
Մեջբերումներ Լևոն Վարդանյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե նկարչությունը ֆիգուրատիվ չէ, դա չի նշանակում, թե վերացարկված, վերացական մի բան է։ Հնարավոր է՝ կոնկրետ առարկա, պատկեր չտեսնես նկարի վրա, բայց գոյություն ունեցող իրավիճակը, էներգիաները, այն արձանագրությունը և հետքը, որ թողել է նկարիչը, ավելի խորը, իրավիճակային և հոգևոր բնույթ ունենան։ Արվեստն իր ամբողջ պատմության ընթացքում կամաց-կամաց դարձել է ավելի ներքին արտահայտությունների տարածք, դա իրական եսի տարածքն է, որի սահմանները հնարավոր չէ բնորոշել։ Գեղանկարչությունն ինչ-որ ձևով այդ անսահմանի գիտակցումը պարունակում է իր մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լեո Լեոն՝ նկարչի ամենաներկայի մասին
- ↑ «Մտքի թռիչքը՝ դեպի անհունը, անհայտը, անհասանելին…»
- ↑ «Լեո Լեո Վարդանյանի ննջասենյակի լուսամուտը՝ վերաձեւակերպման օբյեկտ». Hetq.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.