Լաուրա Ֆայերզինգեր
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 5, 1993[1][2][3] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Saalfelden am Steinernen Meer, Zell am See District, Զալցբուրգ, Ավստրիա | ||
Հասակ | 166 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լաուրա Ֆայերզինգեր (գերմ.՝ Laura Feiersinger, ապրիլի 5, 1993[1][2][3], Saalfelden am Steinernen Meer, Zell am See District, Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստուհի, Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ակումբի և Ավստրիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կիսապաշտպան[4], նախկին ֆուտբոլիստ Վոլֆգանգ Ֆայերզինգերի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուրա Ֆայերզինգերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին «Հոֆ» ակումբում։ 2010 թվականին նա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայում նոր ընդգրկված «Հերֆորդեր» ակումբի հետ։ Նա ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 15-ին՝ «Բավարիայի» դեմ խաղում։
2010/11 թվականների մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։
2011/12 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ նա տեղափոխվել է «Բավարիա»։ Դեբյուտային խաղը խաղացել է «Բայերի» դեմ և դարձել գոլի հեղինակ։
2016 թվականին նա տեղափոխվել է «Սենդ» ակումբ
Ավստրիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո-2017-ին և հասել մինչև կիսաեզրափակիչ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բավարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի չեմպիոն՝ 2014/15, 2015/16 թթ․
- Գերմանիայի գավաթակիր՝ 2011/12 թթ․
- Բունդեսլիգայի գավաթակիր՝ 2011 թ․
Ավստրիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիպրոսի գավաթակիր՝ 2016 թ․
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստուհի՝ 2012 թ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ Лаура Файерзингер
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте «Айнтрахта»(գերմ.)
- ОФИЦИАЛЬНЫЕ СПОНСОРЫ ЕВРО СРЕДИ ЖЕНЩИН WOMENSEURO - СЕЗОН 2015/17 ПРЕСС-КИТЫ К МАТЧАМ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Ֆայերզինգեր» հոդվածին։ |
|