Լաուրա Ֆայերզինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Ֆայերզինգեր
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 5, 1993(1993-04-05)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Saalfelden am Steinernen Meer, Zell am See District, Զալցբուրգ, Ավստրիա
Հասակ 166 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Լաուրա Ֆայերզինգեր (գերմ.՝ Laura Feiersinger, ապրիլի 5, 1993(1993-04-05)[1][2][3], Saalfelden am Steinernen Meer, Zell am See District, Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստուհի, Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ակումբի և Ավստրիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կիսապաշտպան[4], նախկին ֆուտբոլիստ Վոլֆգանգ Ֆայերզինգերի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Ֆայերզինգերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին «Հոֆ» ակումբում։ 2010 թվականին նա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայում նոր ընդգրկված «Հերֆորդեր» ակումբի հետ։ Նա ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 15-ին՝ «Բավարիայի» դեմ խաղում։

2010/11 թվականների մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։

2011/12 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ նա տեղափոխվել է «Բավարիա»։ Դեբյուտային խաղը խաղացել է «Բայերի» դեմ և դարձել գոլի հեղինակ։

2016 թվականին նա տեղափոխվել է «Սենդ» ակումբ

Ավստրիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո-2017-ին և հասել մինչև կիսաեզրափակիչ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի չեմպիոն՝ 2014/15, 2015/16 թթ․
  • Գերմանիայի գավաթակիր՝ 2011/12 թթ․
  • Բունդեսլիգայի գավաթակիր՝ 2011 թ․

Ավստրիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիպրոսի գավաթակիր՝ 2016 թ․

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստուհի՝ 2012 թ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
  4. Лаура Файерзингер

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Ֆայերզինգեր» հոդվածին։