Լաուլասմաա դաստակերտ
Տեսակ | manor? |
---|---|
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Keila parish? |
Հիմնադրված է | 1787 |
Լաուլասմաա դաստակերտ (էստ․՝ Laulasmaa mõis, գերմ.՝ Laulasma), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Կեիլա շրջանում՝ Լաուլասմաա գյուղից ոչ հեռու[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուլասմաա դաստակերտը հարևան Լեետսե դաստակերտի տարածքներից առանձնացվել է 1787 թվականին։ Լաուլասմաա դաստակերտի առաջին սեփականատերը եղել է Աննա Բարբարա ֆոն Շարենբերգը։
Հետագայում Լաուլասմաա դաստակերտը պատկանել է տարբեր մարդկանց, այդ թվում՝ «Ziliacus», «Hoppener», «von Rosen», «von Uexküll», «von Mohrenschildt»[2], ինչպես նաև «von Fersen» ընտանիքներին։
Հավանաբար դաստակերտը հիմնումից քիչ ժամանակ անց կառուցվել է նրա գլխավոր շինությունը, որ քարե համեստ շենք է։ Շենքի առանձնահատկություններից կարելի է նշել նրա կենտրոնում գտնվող մեծ ծխնելույզը։
Լաուլասմաա դաստակերտի օժանդակ շինությունները փոքրաքանակ էին և եղածներն էլ փոքր կառույցներ էին։
Ներկայումս դաստակերտից պահպանվել են միայն մի քանի ծառեր ու ցանկապատի մի մասը։ Իսկ դաստակերտի տարածքի ծայրամասերը պատկանում են տարբեր ամառանոցատերերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Laulasmaa ms, www.eki.ee
- ↑ Laulasmaa mõis (Keila khk), Kinnistute register Eesti Rahvusarhiivis