Լաուլասմաա դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լաուլասմաա դաստակերտ (էստ․՝ Laulasmaa mõis, գերմ.՝ Laulasma), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Կեիլա շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուլասմաա դաստակերտը հարևան Լեետսե դաստակերտի տարածքներից առանձնացվել է 1787 թ.։ Լաուլասմաա դաստակերտի առաջին սեփականատերը եղել է Աննա Բարբարա ֆոն Շարենբերգը։

Հետագայում Լաուլասմաա դաստակերտը պատկանել է տարբեր մարդկանց, այդ թվում՝ «Ziliacus», «Hoppener», «von Rosen», «von Uexküll», «von Mohrenschildt», ինչպես նաև «von Fersen» ընտանիքներին։

Հավանաբար դաստակերտը հիմնումից քիչ ժամանակ անց կառուցվել է նրա գլխավոր շինությւոնը, որ քարե համեստ շենք է։ Շենքի առանձնահատկություններից կարելի է նշել նրա կենտրոնում գտնվող մեծ ծխնելույզը։

Լաուլասմաա դաստակերտի օժանդակ շինությունները փոքրաքանակ էին և եղածներն էլ փոքր կառույցներ էին։

Ներկայումս դաստակերտից պահպանվել են միայն մի քանի ծառեր ու ցանկապատի մի մասը։ Իսկ դաստակերտի տարածքի ծայրամասերը պատկանում են տարբեր ամառանոցատերերի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]