8 տարեկանից հանդիսանում է ֆուտբոլային ակումբ ԲԿՄԱ-ի մանկապատանեկան սպորտային դպրոցի սան[3]։ 18 տարեկանից հանդես է գալիս ԲԿՄԱ-ի երկրորդ կազմում։ Հաջող ելույթների շնորհիվ հրավիրվել է պատանեկան հավաքականներ։ 2 մրցաշրջան երկրորդ կազմում հանդես գալուց հետո տեղափոխվեց առաջին կազմ։ 2014 թվականին տեղափոխվել է Ենիսեյ ֆուտբոլային ակումբ։ 2015 թվականին, չկարողանալով բավարար խաղաժամանակ ստանալ առաջին թիմում, վարձավճարով տեղափոխվել է Տվերի «Վոլգա» ակումբ[4]։ «Վոլգա»-ի կազմում ընդամենը 5 խաղ անցկացնելուց հետո Ադամսի միակ հիշվող գործողությունը եղավ «Տեկստիլշչիկ»-ի դեմ խաղում ստացած կարմիր քարտը[5]։
2015 թվականի ամռանը վերադառնալով Ռուսաստանի Պրեմիեր Լիգա՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Կամազ» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղաց ընդամենը 2 խաղ։ 2016 թվականին տեղափոխվեց հայկական «Բանանց» ֆուտբոլային ակումբ[6]։