Լազար Ագրիյան
Լազար Ագրիյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1911 |
Ծննդավայր | Կագան, Բուխարայի էմիրություն, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 2001 |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1933) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | գրաֆիկա |
Լազար Սամսոնի Ագրիյան (փետրվարի 6, 1911, Կագան, Բուխարայի էմիրություն, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - 2001), հայ գեղանկարիչ, գրաֆիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931-1932 թթ. սովորել է Ադրբեջանի գեղարվեստական տեխնիկումում, 1932-1933 թթ.՝ Լենինգրադի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Ցուցահանդեսներին մասնակցել է 1933 թվականից։ 1942 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Գլխավոր գործերից են՝ «Ս. Մուսայելյանի, Բ. Ղարիբջանյանի և Ս. Ալավերդյանի գնդակահարումը», «Մայոր Դարբինյանը մարտի է գնում», «Ուզբեկուհի», ինչպես նաև «Սամարղանդ», «Կոլտնտեսային նկարներ» ջրաներկ աշխատանքների շարքը։ «Շահումյանի փողոցը Էրիվանում» (1937)[1] և «Դպրոցի կառուցումը Երևանում» (1937)[2] ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ապրել է Սամարղանդում[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ. Ագրիյանի, Հ. Մուրադյանի, Ա. Պարունակյանի հաշվետու ցուցահանդեսի կատալոգ. Ե., 1942։
- Художники Советского Узбекистана, Сборник. Ташкент, 1959.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շահումյանի փողոցը Էրիվանում»
- ↑ «Դպրոցի կառուցումը Երևանում»
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ (համառոտ բառարան), Ե., «Լույս», 1977, էջ 13։