Լազար Ագրիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լազար Ագրիյան
Ծնվել է փետրվարի 6, 1911(1911-02-06)
Ծննդավայր Կագան, ԽՍՀՄ
Վախճանվել է 2001
Ազգություն հայ
Կրթություն Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Ժանր գրաֆիկա

Լազար Սամսոնի Ագրիյան (փետրվարի 6, 1911(1911-02-06), Կագան, ԽՍՀՄ - 2001), հայ գեղանկարիչ, գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931-1932 թթ. սովորել է Ադրբեջանի գեղարվեստական տեխնիկումում, 1932-1933 թթ.՝ Լենինգրադի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Ցուցահանդեսներին մասնակցել է 1933 թվականից։ 1942 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Գլխավոր գործերից են՝ «Ս. Մուսայելյանի, Բ. Ղարիբջանյանի և Ս. Ալավերդյանի գնդակահարումը», «Մայոր Դարբինյանը մարտի է գնում», «Ուզբեկուհի», ինչպես նաև «Սամարղանդ», «Կոլտնտեսային նկարներ» ջրաներկ աշխատանքների շարքը։ «Շահումյանի փողոցը Էրիվանում» (1937)[1] և «Դպրոցի կառուցումը Երևանում» (1937)[2] ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ապրել է Սամարղանդում[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Ագրիյանի, Հ. Մուրադյանի, Ա. Պարունակյանի հաշվետու ցուցահանդեսի կատալոգ. Ե., 1942։
  • Художники Советского Узбекистана, Сборник. Ташкент, 1959.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շահումյանի փողոցը Էրիվանում»
  2. «Դպրոցի կառուցումը Երևանում»
  3. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ (համառոտ բառարան), Ե., «Լույս», 1977, էջ 13։