Լագոյսկի խառնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խառնարանի մոտակայքում գտնված հարվածային բեկոր

Լագոյսկի խառնարան, նաև՝ Լագոյսկի աստրոբլեմ (բելառուսերեն՝ Лагойская астраблема) — աստղակերպի (աստերոիդի) հարվածից առաջացած խառնարան, որի կենտրոնը գտնվում է Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի Լագոյսկի շրջանի Մալինովկա գյուղի մերձակայքում։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառնարանն առաջացել է մոտավորապես 42,3 ± 1,1 միլիոն տարի առաջ, մի աստերոիդի անկման հետևանքով, որն ունեցել է մոտավորապես 650 մետր շառավիղ, 1,150 միլիարդ մ³ ծավալ, շուրջ 9,201 տրիլիոն տոննա զանգված, շարժվել է վայրկյանում մինչև 18 կիլոմետր արագությամբ։ Երկրի մթնոլորտ մուտք գործելու պահին տեղի ունեցած պայթյունի ժամանակ արտազատվել է 1,49 զետաջոուլ էներգիա, որը հավասար է = 356 տրոտիլային էկվավալենտի, այսինքն՝ Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ատոմային ռումբերի 25 միլիոնապատիկի պայթյունի։ Խառնարանի կոորդինատներն են՝ 54°12′ հս․. լ. 27°48′ ավ. ե.HGЯO։ Խառնարանի տրամագիծը նրա կազմավորման պահին եղել է մոտավորապես 15—17 կիլոմետր, խորությունը՝ մինչև 1000 մետր։ Ներկայումս խառնարանը ամբողջովին ծածկված է Չորրորդական ժամանակաշրջանի սառցադաշտերի նստվածքների՝ 800–200 մետր հզորությամբ հաստ շերտերի տակ[1]։

Խառնարանը, միանգամայն պատահականորեն, հայտնաբերվել է 1973 թվականին, Կուզևիչի գյուղի մերձակայքում երկրաբանական դիտարկումներ, նկարահանումներ, հետազոտություններ կատարելու նպատակով հորատանցք փորելու ժամանակ։ Հետագայում՝ 1979—1984 թվականներին խառնարանը հանգամանալի հետազոտոթյան է ենթարկվել․ այդ նպատակով փորվել է մինչև 300—500 մետր խորությամբ 30 հորատանցք և 1254 մետր խորությամբ մեկ հորատանցք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глазовская Л.И., Громов Е.И., Парфенова О.В., Илькевич Г.И. Логойская астроблема / Маракушев А.А. — М.: Наука, 1991. — С. 141, с илл.
  • т. 1, Земля и недра // Природа Беларуси: энциклопедия, в 3 т. / Веретенников Н.В. — Мн.: Беларус. Энцыкл. імя П. Броўкі, 2009. — С. 424., стр. 226

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Logoisk| accessdate = 2009-08-19}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]