ԼԳԲՏ իրավունքները Սլովակիայում
Սլովակիայի քաղաքական արդիական հարցերից մեկը ԼԳԲՏ համայնքին պատկանող մարդկանց իրավունքների պաշտպանությունն է։
Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնասեռական անձանց սեռական կապերը օրինականացվել են 1962 թվականին։ Համաձայնության տարիքը հավասարեցվել է հետերոսեքսուալ անձանց համար սահմանված շփումների տարիքի հետ (15 տարեկան)[1]։
2015 թվականի փետրվարին Սլովակիայում տեղի է ունեցել հանրաքվե, որտեղ քաղաքացիները պետք է պատասխանեին երեք հարցի՝ 1) ամուսնություն է արդյոք միայն տղամարդու և կնոջ միջև միությունը, 2) պետք է արդյոք արգելել նույնասեռ զույգերին երեխաներին դաստիարակել և 3) կարող են արդյոք ծնողները արգելել երեխաներին բաց թողնել դպրոցական պարապմունքները, որոնք նվիրված են սեռական կրթությանը։ Սակայն, ըստ ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների, հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 21,4 %-ը, որոնց մեծ մասը դրական է պատասխանել բոլոր երեք հարցերին։ Այնուամենայնիվ, հանրաքվեն չկայացած է ճանաչվել, քանի որ հանրաքվեին իրավաբանական ուժ տալու համար անհրաժեշտ էր մասնակցել ընտրողների առնվազն 50 %-ը[2]։
Ներկայումս Սլովակիայում թույլատրված է գենդերի իրավաբանական փոփոխությունը, ինչի համար պահանջվում է ստերիլիզացում[3]։
Ամփոփիչ աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Slovakia — Status of sexual minorities Արխիվացված 2012-02-26 Wayback Machine
- ↑ «В Словакии провалился референдум об однополых браках». Lenta.ru. 2015 թ․ փետրվարի 8. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Map shows how Europe forces trans people to be sterilized Արխիվացված 2013-11-03 Wayback Machine (21 мая 2013)