ԼԳԲՏ իրավունքները Սլովակիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սլովակիայի քաղաքական արդիական հարցերից մեկը ԼԳԲՏ համայնքին պատկանող մարդկանց իրավունքների պաշտպանությունն է։

Իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնասեռական անձանց սեռական կապերը օրինականացվել են 1962 թվականին։ Համաձայնության տարիքը հավասարեցվել է հետերոսեքսուալ անձանց համար սահմանված շփումների տարիքի հետ (15 տարեկան)[1]։

2015 թվականի փետրվարին Սլովակիայում տեղի է ունեցել հանրաքվե, որտեղ քաղաքացիները պետք է պատասխանեին երեք հարցի՝ 1) ամուսնություն է արդյոք միայն տղամարդու և կնոջ միջև միությունը, 2) պետք է արդյոք արգելել նույնասեռ զույգերին երեխաներին դաստիարակել և 3) կարող են արդյոք ծնողները արգելել երեխաներին բաց թողնել դպրոցական պարապմունքները, որոնք նվիրված են սեռական կրթությանը։ Սակայն, ըստ ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների, հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 21,4 %-ը, որոնց մեծ մասը դրական է պատասխանել բոլոր երեք հարցերին։ Այնուամենայնիվ, հանրաքվեն չկայացած է ճանաչվել, քանի որ հանրաքվեին իրավաբանական ուժ տալու համար անհրաժեշտ էր մասնակցել ընտրողների առնվազն 50 %-ը[2]։

Ներկայումս Սլովակիայում թույլատրված է գենդերի իրավաբանական փոփոխությունը, ինչի համար պահանջվում է ստերիլիզացում[3]։

Ամփոփիչ աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնասեռ շփումների օրինականացում Yes (1962 թվականից)
Սեռական համաձայնության հավասար տարիք Yes (1990 թվականից)
Զբաղվածության ոլորտում հակախտրական օրենքներ Yes (2004 թվականից)
Հակախտրական օրենքներն այլ ոլորտներում (խտրականություն, ատելության հրահրում) Yes
Նույնասեռ ամուսնություններ No (սահմանադրորեն 2014 թվականից արգելվել է)
Նույնասեռ միությունների ճանաչում No
Երեխաների որդեգրում No
Նույնասեռ զույգերի համատեղ որդեգրում No
Ծառայությունը բանակում Yes
Գենդերային փոփոխության իրավունք Yes Թույլատրվում է փոխել գենդերը
Լեսբիների համար արտամարմնային բեղմնավորման հասանելիություն No

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Slovakia — Status of sexual minorities Արխիվացված 2012-02-26 Wayback Machine
  2. «В Словакии провалился референдум об однополых браках». Lenta.ru. 2015 թ․ փետրվարի 8. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  3. Map shows how Europe forces trans people to be sterilized Արխիվացված 2013-11-03 Wayback Machine (21 мая 2013)