Jump to content

Իսլանդական ոչխար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IcelandicSheep.jpg
Իսլանդական ոչխար

Իսլանդական ոչխար (իսլ.՝ íslenska sauðkindin), պատկանում է ընտանի ոչխարի ցեղատեսակին, բուծվում է Իսլանդիայում։ Իսլադական ոչխարը, որն առաջացել է ընտանի ոչխարներից, Իսլանդիա է բերվել IX - X դարերում վիկինգների կողմից, պատկանում է հյուսիսեվրոպական կարճապոչ ոչխարների ցեղատեսակին, համարվում է ռոմանովյան ոչխարների տեսակից, ամենախաշորն է նրանց մեջ։

Իսլանդական ոչխարը համարվում է ամենահին և մաքուր պահպանված ցեղատեսակներից։ Այն բանից հետո, երբ IX-X դարերում ոչխարները բերվել են կղզի վիկինգների կողմից, կատարվել է փորձեր ցեղատեսակը կատարելագործելու համար։ Եվ նոր ավելի կատարելագործված ցեղատեսակ ստանալու փորձերը անհաջող անվարտ ունեցան, ինչի հետևանքով կենդանիների մոտ սկսվեց համաճարակ, և արդյունքում վնասվեցին ներմուծված ոչխարները։ Վերջի վերջո Իսլանդիայում ընդունվեց օրենք, ըստ, որի արգելվում էր այս ցեղատեսակի ոչխարների ներմուծումը կղզի և կենդանիների արհեսատական կատարելագործումը, սրա հետևանքով այժմյա իսլանդական ոչխարները գենետիկորեն չեն տարբերվում IX դարի իրենց ցեղատեսակից։

Արտաքին տեսքտը և վարքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդական ոչխարը պատկանում է միջին չափի տեսակին. արու ոչխարի քաշը կազմում է 90-100 կգ, իսկ էգինը՝ 67-73 կգ։ Ինչպես էգերը, այնպես էլ արուները լինում են անեղջյուր, սակայն ավելի հաճախ հանդիպում են եղջյուրավորները։

Բուրդը, ամբողջությամբ պատում է ողջ մարմինը, բացի մկաններից։ Բրդի վերին շերտը ուղիղ է կամ պարյուրաձև, բայց ոչ գանգուր։ Բուրդը շատ ճարպոտ չէ (հիմնականում ճարպը կազմում է ընդհանուր բրդի քաշի 2 կգը)։ Բրդի հիմնական գույնը լինում է ձյունասպիտակից մինչև աձխագույն սև, իր մեջ ներառելով մոխրագույնի մի քանի երանգ։ Հանդիպում է նաև յուրահատուկ խայտաբղետ բրդով ոչխանրեր, գույնով նման են մուֆլոնին։ Իսլանդական այս ցեղատեսակը համարվում է աշխարհի ամենահարուստ գույների քանակ ունեցղներից մեկը։

Իսլանդական ոչխարը շատ զգայուն է վտանգի հանդեպ և ունակ է արագ վազել, ցեղային բնազդը նրանց մոտ թույլ է զարգացած, և շատ հաճախ հանդիպում են միայնակներ։ Համեմատած մյուս տեսակի ոչխարների, իսլանդական ոչխարները կարող են իրենց դրսևորել ագրեսիվ և խառը հոտում հիմնականում գրավում են իշխողի կարգավիճակ։ Հիմնականում իր ագրեսիիվությամբ աչքի է ընկնում հոտի առաջնորդը - կռվարար ոչխար, որը կարող է վտանգավոր լինել նաև մարդու համար։ Հայտի է դեպ երվ իսլանդական ոչխարները հարձակվել են հովի շան վրա։ Նույն ժամանակ էգերը համարվում են լավ մայրեր։ Հոտում իսլանդական ոչխարները տարածվում են լայն տրամագծով, ինչը օգտակար է երբ կա խոտի քչություն։

Բուժումը սեզոնային է, էգերի մոտ էստրուսային շրջանը սկսում է նոյեմբերից և ավարտվում ապրիլին։ Էգերի մոտ նոյեմբերի վերջում սկսում է հոտուկ հոտ, որը գրավում է արուներին և, որը պահպանվում է ողջ էստրուսային շրջանի ընթացքում։ Ոչխարների այս ցեղատեսակի շատ ներկայացուցիչներ բազմանում են նաև այլ տարվա այլ ամիսներին, սակայն Իլսանդիայում դա հիմնականում չի պատահում։

Արուն ընդունակ է հղիացնել էգին սկսած յոթ ամսականից, իսկ էգերը կարող են ծնել գառներ արդեն իսկ 12 ամսական հասակում և շարունակել բերել մինջև 12-14 տարեկանը։ Վերարտրադողականությունը կազմում է 170-180 %։ 1990-ական թվականներին իսլանդական ոչխարների մոտ ի հայտ եկավ գեն որ պատասխանատու էր պտղաբերույան համար. ոչխարները որոնք ունեին այդ գենը պտղաբերությունը հիմնականում կազմում էր 2,14-ից մինչև 3,4 գառ, իսկ նրանք որոնց մոտ բացակայում է այս գենը 1,59-ից մինչև 2,2։

Տնտեսական նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդական ոչխարները ամենցի առաջ հայտնի են իրենց բրդով։ Մանրաթելի երկարությունը, բաց բուրդը և բնական բազերանգությունը դարձնում են իսլանդական ոչխարի բուրդը հայտնի արտադրողների շրջանում,որոնք մանրվածքներ են ստեղծում մեխանիկական հաստոցների վրա։ Սակայն բրդի ոչ մեծ ծավալի արտադրությունը դարձնում է քիչ օգտագործվող մեծ կազմակերպություների համար։ XXI դարասկզբին բրդի վաճառքը կազմում էր 15%-ը ընդհանուր ոչխարաբուծության մեջ[1]։ Իլանդական ոչխարի բրդի քիչ խտության շնորհիվ, օգտագործվում է նորաձև, թանկարժեք հագուստի արտադրության մեջ։ Բրդի ավելի խիտ և կոշտ տեսակը օգտագործվում է գորգերի պատրաստման մեջ։ Իսլանդական ավանդական վերնաշապիկի lopapeysa-ի պատրաստման համար օգտագործվում է, և՛ բրդի վերին կոշտ շերտի, և՛ փափուկ շերտի բուրդը։

Skaftholtsrettir 2004.JPG

Իսլանդական ոչխարը կաթնատու է, մինչև XX դարի կեսերը Իսլանդիայում լայն տարածում ուներ ոչխարի կաթը, սակայն հետագայում հիմնականում օգտագործվում էր ոչխարի միսը։ Իսլանդական ոչխարները շատ արագ են աճում, արդեն 4-5 ամսականում քաշը հասնում է 36-40 կգ, որից հետո նրանց առաձնացնում են մորից։ Հետո ոչխարին տանում են սարը և միացնում հոտին։ Իսլանդիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը ոչխարների գլխաքանակով ստացված մսի ծավալով. մսի մշակման փուլում կորում է մսի քանակի 45%։ Ամառը, տարեկան հաշվարկի ժամանակ, ոչխարների գլխաքանակը կազմում է մինչև կես միլիոն։ Մսի և բրդի որակը դարձրեցին ոչխարի այս ցեղատեսակը հայտնի անգամ հայրենի երկրից դուրս. միայն Հյուսիսային Աներիկայում իսլանդական ոչխարների զարգացմամբ զբաղվում է 3 հարյուր ագարակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Breeds of Livestock — Icelandic Sheep». Department of Animal Science, Oklahoma State University. 2001 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.