Իսլա Մայոր (իսպ.՝ Isla Mayor) կամ Իսլա դել Բարոն (իսպ.՝ Isla del Barón) կղզի Մար Մենոր ծովածոցում։ Բարոն դե Բենիֆայնոն Նեանուդեհարի ոճով պալատ է կառուցել այստեղ։ Այդ է պատճառը, որ կղզին կոչվում է նաև Իսլա դել Բարոն։ Այն զբաղեցնում է 0,94 կմ² տարածք։
Կղզու մակերեսը 94 հեկտար է, բարձրությունը 104 մետր։ Այն ոչ միայն տարածքով ամենամեծն է Մար Մենորի ծոցում, այլև ամենաբարձր կետն է։ Արևմուտքում տեղակայված է Պերդիգերա կղզին, որը երկրորդն է կղզիների շարքում։ Երկրաբանորեն իրենից ներկայացնում է Ստրատոհրաբուխ մնացորդների տեղ։
Կղզու վրա աճում են ոչ բարձր ծովային արմավենիներ և Խամերոփսներ։ 1986 թվականից Մայորը հանդիսացել էր անբացահայտ այծյամների[1], ինչպես նաև՝ գիշատիչ ծովային թռչունների բնակավայր։ Կղզու հասանելիությունը սահմանափակ է, այցելելու համար այս և հարակից կղզիներ, պարտադիր է ստանալ թույլատվություն։